«Հայաստանի համար ճիշտը միապետությունն է: Միապետություն է պետք, որ ոչ թե ամեն ինչ բնաջնջվի, այլ քարը քարին դրվի, սերունդներով կուտակում տեղի ունենա, ոչ թե եղածը փլեն, և ամեն անգամ նոր հիմք գցվի: Բռունցքը միապետի հետ կապ չունի, մեր երկրին լուսավորված միապետ է պետք, որը ոչինչ չի մսխի: Մեր միապետին կարող ենք փնտրել Բագրատունիների մեջ: Բագրատունիներից մի քանիսը մնացել են, բայց Հայաստանում չեն: Եթե իմաստնաբար ընտրենք միապետին, շռայլություն պետք չէ, նա երևի միջոցներ կունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց մշակույթի վաստակավոր գործիչ, թարգմանիչ Արտաշես Էմինը՝ հավելելով, որ բոլոր առաջատար պետությունները միապետություն են:
Կան երջանիկներ, ովքեր համաշխարհային գրականությունը բնագրով են կարդում և կան, այսպես ասած, պակաս երջանիկներ, ովքեր թարգմանված տարբերակն են կարդում: Ինչպիսի՞ն է թարգմանական գրականության վիճակն այսօր Հայաստանում, և որ գրականությունն է այսօր ավելի շատ պահանջված: Այս հարցին ի պատասխան՝ թարգմանիչը նշեց. «Եթե պատվիրեն գիրք թարգմանել, Կոելոյից այն կողմ չի անցնի: Մակրոնի կենսագրությունը կամ «Թքած ունենալու արվեստը», այսպիսի գրքերը պահանջարկ ունեն, բայց լուրջ գրականությունը պետք է վերից վար սերմանել: Սովետի ահռելի թերությունները չհաշված՝ առավելություն էր բռնի մշակույթ պարտադրելը: Մշակույթը պետք է սերմանել վաղ հասակից, կամավոր շատ դժվար կստացվի: Գոնե նպաստավոր պայմաններ պետք է ստեղծել»,- նշեց Արտաշես Էմինը:
Մանրամասն՝ տեսանյութում: