Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զինվորն ինքնասպան է եղել դիրքում, նրան հալածելու համար մեղադրվող ծառայակիցն արդարացվել է

Վերաքննիչ քրեական դատարանում Ս. Համբարձումյան, Ա. Վարդանյան և Ա. Նիկողոսյան կազմով սկսվեց Արմեն Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Կայացվել է արդարացման դատավճիռ:

Դեպքի պահին Արմեն Բ.-ն պարտադիր ժակետային զինծառայող էր, կոչումով՝ շարքային:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բ.-ն 2017 թվականի հունվարի 13-ից 27-ն ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ՝ որպես դիտորդ: Ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, ըստ մեղադրանքի, Արմեն Բ.-ն խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ հալածել է նույն զորամասի զինծառայող, շարքային Շավարշ Գ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բ.-ն ծառայակից Շավարշ Գ.-ի մոտ «իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելով ու օգտագործելով՝ պարբերաբար շահագործել է վերջինիս՝ հանձնարարել է իր համար անձնական բնույթի ծառայություններ մատուցել՝ սուրճ, թեյ պատրաստել, պատրաստի թեյն ու սուրճը գետնատնակից բերել, իր փոխարեն լվանալ կեղտոտ ափսեները»:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 22-ին, ժամը 2-ի սահմաններում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում քնելու համար Արմենը Շավարշին դիտողություն անելուց հետո իրեն ստելու կապակցությամբ հայհոյել է նրան, հարվածել է նրա ուսին:
Ապա, ըստ մեղադրանքի՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, Արմենը Շավարշին գետնատնակում քնած հայտնաբերելուց ու դիտողություն անելուց հետո, ժամը 4-ն անց 40-ի սահմաններում չի թողել, որ դրսում գտնվող ու մրսող Շավարշը մտնի գետնատնակ, նրան թողել է դրսում՝ պատժելով քնելու համար:

Ժամը 7-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Արմեն Բ.-ն Շավարշին նորից հայտնաբերել է քնած, բռնել է նրա համազգեստի օձիքից, թափահարել է, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ոտքով հարվածել է նրա ոտքին ու շարունակելով նախատել՝ ասել է, թե նա ինքնասիրություն չունի:

Արդյունքում, ըստ մեղադրանքի, Շավարշ Գ.-ի մոտ զարգացել է «դեպրեսիվ խանգարում», նա ընկել է ընկճված հոգեվիճակի մեջ, այլ ելք գտնել չկարողանալով՝ 2017 թվականի հունվարի 25-ին, ժամը 7-ն անց 40-ից 8-ն անց 30-ի սահմաններում Շավարշ Գ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ստորկզակային շրջանում ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել և ինքնասպան է եղել:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Շավարշ Գ.-ի հետ ծառայել է նույն զորամասի տարբեր դասակներում: Իրենց հարաբերությունները եղել են նորմալ: Միասին մի քանի անգամ հերթափոխ են իրականացրել՝ Շավարշն իրենց դիրք էր տեղափոխվել դեպքից ընդամենը մի քանի օր առաջ:

Ըստ Արմենի՝ «Շավարշին խոսացներ՝ կխոսար, չխոսացներ՝ չէր խոսա»… Սուրճ, թեյ դնել եղել է: Սակայն ինքը չի պարտադրել ու սպառնալիքով չեն իր համար թեյ կամ սուրճ դրել: Բոլորն էլ դրել են, ինքն էլ է դրել:

Արմեն Բ.-ն հայտնել է, թե Շավարշից իմացել էր, որ նրա հայրը մահացել է ինֆարկտից, մայրը մենակ է, նա մինչև զորակոչն օգնել էր մորը: Արմենը նշել է, թե իր հայրն էլ է ինֆարկտից մահացել: Ինքն ու Շավարշը այդ թեմայով զրուցել են:

Դեպքի օրը, ըստ Արմենի, ինքն ու Շավարշը ծառայության ընթացքում ցանկացել են ծխել, բայց «կրակ չունեին»: Ինքը գնացել է «բլինդաժ», «կրակ» է հայթայթել ու վերադարձել է, ձայն է տվել Շավոյին, պատասխան չի ստացել: «Պլաշչպալատկեն» քաշել ու տեսել է, որ ավտոմատը Շավարշի ոտների արանքում է՝ դիրքն այնպիսին էր, որ պարզ էր՝ նա ինքն է իրեն կրակել…

Արմենը նշել է՝ երբ ինքը սուրճ կամ թեյ է ուզել, միշտ երկուսի համար է ուզել, չի եղել, որ մի բաժակ բերեն՝ միայն իր համար, ինքը նստի ու մենակ խմի: Իսկ եթե պատահել է՝ սուրճը կամ թեյը մի բաժակ է եղել, ինքը պարտադիր կիսել է, կեսն ինքն է խմել, կեսը՝ Շավարշը: Ափսեներ լվանալու հարցը դիրքում այնպես էր, որ ով ազատ էր լինում, նա էլ լվանում էր, ով ազատ էր լինում, ինչ հասցնում, անում էր, եթե մեկը մի բան ավել էր անում, չէր նեղանում… Ինքն էլ մյուսների նման՝ ամեն բան արել է…

Շավարշին քնած չի տեսել, չի հայհոյել, նրան մատով անգամ չի կպել… Չի եղել դեպք, որ Շավարշն ուզենար գետնատնակ մտնել տաքանալու, ինքը չթողներ, ո՞նց կարող էր չթողնել, ինքն ո՞վ է, որ նրան չթողներ… Իր համար էլ է անհայտ՝ Շավարշն ինչու ինքնասպանություն գործեց, այդ հարցը տանջում է իրեն, նա իր ծառայակիցն է եղել, իր հետ դիրքում է եղել, նրա հետ ինքը կյանք է տեսել…

Տուժողի իրավահաջորդը՝ Շավարշի մայրը, հայտնել է, որ Շավարշն իր միակ զավակն էր: Մայրը պնդել է, թե չի հավատում, որ Շավարշն ինքնասպան է եղել, իր կարծիքով՝ նրան սպանել են, թե ինչ պատճառով՝ չի կարող ասել… Մայրը հայտնել է, թե Շավարշի հայրը ինֆարկտից մահացել է Ռուսաստանում՝ 14 տարեկան Շավարշի ներկայությամբ: Շավարշը հոր մահից հետո որոշ ժամանակ ինքնամփոփ է եղել, բայց մի քանի ամսվա ընթացքում վերականգնվել է, նա որևէ աղանդի հետևորդ չէր, սիրած աղջիկ չուներ…

Ընդհանուր իրավասության դատարանը գործի քննության արդյունքում եկել է հետևության, որ Արմեն Բ.-ի մասնակցությունը կատարված հանցագործությանը գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չէ, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են: Հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը դատարանը արժանահավատ ապացույց չի համարել և ի վնաս ամբաստանյալի չի գնահատել՝ արձանագրելով, որ եզրակացությունը բովանդակում է իրարամերժ հետևություններ… Փորձագետները հիմք են ընդունել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որոնք ստուգված չէին, ու որոնց վերաբերյալ ամբաստանյալը պնդել է, թե դրանք իրենից կորզել են ճնշումների արդյունքում…

Դատարանը եզրակացրել է, որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել օրենքի ակնհայտ խախտումներ: Ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվել են հօգուտ ամբաստանյալի:
Դատարանը Արմեն Բ.-ին ճանաչել է անմեղ ու արդարացրել է:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազ Ա. Կիրակոսյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաֆարյանը:

Երկուսն էլ պահանջել են բեկանել արդարացման դատավճիռը, կայացնել մեղադրական դատական ակտ՝ մեղսագրված արարքում մեղավոր ճանաչելով Արմեն Բ.-ին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել է մեղսագրված հոդվածով նախատեսված ամենածանր պատժի առավելագույն չափը սահմանել, իսկ մեղադրող դատախազը պահանջել է Արմեն Բ.-ին դատապարտել 7 տարի ազատազրկման:
Դատական այս նիստում իր վերաքննիչ բողոքը հիմնավորեց մեղադրող դատախազ Ա. Կիրակոսյանը:

Նա նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը սխալ եզրահանգման է եկել: Դատարանը հաշվի չի առել, որ Արմեն Բ.-ն գործի նախաքննության ընթացքում իրե մասնակիորեն մեղավոր է ճանաչել, բայց պնդել է, թե ինքը Շավարշին որևէ նվաստացնող հանձնարարությւոն չի տվել, չի պարտադրել, այլ խնդրել է որևէ բան անել:

Արմեն Բ.-ն դատարանում նշել է, թե նախաքննական ցուցմունքները գրել է բռնությունների, ճնշումների ազդեցության տակ:
Մինչդեռ ըստ մեղադրողի՝ Արմեն Բ.-ն նախաքննության ընթացքում ենթարկվել է բժշկական զննության, նրա մարմնին հայտնաբերվել են միայն գայլի գլխի տեսքով դաջվածք ու մի քանի հին քերծվածք, այլ վնասվածքներ չեն եղել, որոնք կվկայեին, որ նրան ենթարկել են բռնությունների ու խոշտանգումների:

Մեղադրողը նշեց՝ դատարանը ուշադրություն չի դարձրել Արմեն Բ.-ի այն արտահայտությանը, թե ծառայության ընթացքում ինքը երբեք աման չի լվացել: Այնտեղ, որտեղ հեթապահություն էին իրականացնում Արմենն ու Շավարշը, կեղտոտ ափսեները լվանալու կարգ էր սահմանված, բայց այն օրերին, երբ ափսեները պիտի նրանք երկուսով լվանային, լվացել է միայն Շավարշը:

Մեղադրողը որպես Արմենի կողմից տուժողին նվաստացնող վերաբերմունքի օրինակ՝ հիշատակեց՝ ցուրտ գիշերով Արմենը թույլ չի տվել, որ Շավարշը մտնի գետնատնակ ու տաքանա կամ ենթադրելով, որ Շավարշն իրեն խաբում է դիրքում քնել-չքնելու հարցում, հայհոյանքներ է տվել ու հարվածել նրա ուսին:

Մեղադրողի կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանը անհիմն կերպով է տուժողի հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը գնահատել որպես անարժանահավատ ապացույց: Այդ եզրակացության հիմքում ոչ միայն Արմեն Բ.-ի, այլև գործով վկաների նախաքննական ցուցմունքներն են դրված:

Մեղադրողն ընդգծեց՝ Արմեն Բ.-ի գործողությունների և տուժողի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապն առկա է, այդ առումով դատահոգեբան փորձագետը եկել է ճիշտ հետևության, և գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը հաստատում է այդ եզրակացությունը:

Մեղադրողն ամբողջությամբ պնդեց իր բերած վերաքննիչ բողոքը, նշեց, որ կատարած արարքների համար, որոնք ծանր հետևանքի՝ զինվորի ինքնասպանության են հանգեցրել, Արմեն Բ.-ն պետք է պատիժ կրի՝ 7 տարի ազատազրկում:
Վերաքննիչ դատարանը հետաքրքրվեց՝ եթե ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտարարել է, թե նախաքննական ցուցմունքները գրել է ճնշումների ու խոշտանգումների ազդեցության տակ, մեղադրողն ի՞նչ քայլեր է ձեռնարկել տվյալ հայտարարության ճշմարտացիությունը ստուգելու համար:

Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալի հայտարարությունից հետո ինքը զեկուցագիր է ներկայացրել ըստ վերադասության: Հետագա ընթացքով չի հետաքրքրվել:

Վերաքննիչ դատարանը պարտադիր համարեց, որ մեղադրողը մինչև հաջորդ նիստը պարզի, թե իր ներկայացրած զեկուցագիրն ի՞նչ ընթացք է ունեցել, կատարվե՞լ է արդյոք քննություն՝ ամբաստանյալի հայտարարության իրավացիությունը ստուգելու համար, և ի՞նչ արդյունքներ են ստացվել: Հաջորդ նիստին մեղադրողը պետք է դատարան ներկայացնի նաև իր զեկուցագրի պատճենը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու տուժողի իրավահաջորդը իրենց բողոքը կհիմնավորեն հաջորդ նիստին՝ նոյեմբերի 4-ին: Այնուհետև պաշտպանական կողմը կհայտնի իր դիրքորոշումը բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում