ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թուրքական կողմն ամբողջությամբ դադարեցրել է ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում, հաղորդում է Reuters-ը:
Թրամփի խոսքերով, Սիրիայում առավոտյան կրակոցներն են արձանագրվել, բայց դրանք դադարել են:
Ամերիկյան առաջնորդը նաև ասել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանն աջակցել է գործողությունը կասեցնելու գաղափարը:
Էրդողանը Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարեց հոկտեմբերի 9-ին: