Կատուների վայրի ընտանիքի ներկայացուցիչները վաղուց հայտնի են իրենց քողարկման հմտություններով։ Սակայն տնային կատուները նույնպես կարողանում են ձուլվել շրջակա միջավայրին։
Անգլիական The Sun թերթը հրապարակել է զվարճալի լուսանկարների շարք, որոնք ապացուցում են դա։ Դրանցում կատուները ձևացնում են, թե գնդակ են և գորգերի վրա նախշ, «լուծվում» են շների և խաղալիքների ֆոնին, ինչպես նաև, ձևացնում են, թե գլխարկներ են։