Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Իրավիճակի ինքնուրույն ուսումնասիրություն ԵՄ-ի կողմից. ի՞նչ փուլում են ղարաբաղյան «բանակցությունների շուրջ բանակցությունները»

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային արդիական հարցերին և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին: «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հանդիպմանը՝ նշեց. «Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին՝ իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելու առումով, բայց միևնույն ժամանակ Եվրամիությունը  նաև փորձում է ինքնուրույն խորհրդատվություն և իրավիճակի ուսումնասիրություն իրականացնել այս տարածաշրջանում եղած հակամարտությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ մենք գիտենք, որ Եվրամիությունը շահագրգռված է, որ փոխադարձ վստահության հիմքերը ձևավորվեն, որոնք շատ կարևոր են ընդհանրապես բանակցային գործընթացի համար։ Կարծում եմ՝ այդ հանդիպումը հենց դրան է ուղղված՝ հասկանալու, թե ինչ փուլում են գտնվում բանակցությունների շուրջ բանակցությունները, որովհետև բանակցություններ, որպես այդպիսիք, տեղի չեն ունենում, ինչպես նաև տեսնել, թե ինչ հնարավորություններ կան՝ այն համաձայնությունների հետ կապված, որոնք կարծես թե արձանագրվել էին նախորդ  տարբեր մակարդակներում հանդիպումների ժամանակ, և որոնք ձևակերպվել են որպես հասարակություններին խաղաղության նախապատրաստում»,- այսպիսի օրակարգ է ենթադրում մեր զրուցակիցը։

Չհերքելով, որ Մինսկի խմբի համանախագահող առանձին  կողմեր ունեն իրենց հետաքրքրությունները՝ Նավասարդյանը միևնույն ժամանակ չի կարծում, որ դա արտացոլվել է հենց այս հանդիպումով. «Համանախագահ երկրների առանձին կիրառվող ջանքերը սրա հետ դժվար թե որևէ կապ ունենան։ Ես կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները շատ ավելի կոնկրետ օրակարգով են սովորաբար արտահայտում իրենց գաղափարները Ղարաբաղյան խնդրի հետ կապված, և այնտեղ շատ ավելի կոնկրետ առաջարկներ ու նախաձեռնություններ կարող են լինել, քան կոնկրետ այս այցելությունը։ Այս այցն ավելի շատ ընդհանուր և ոչ կոնկրետ շահեր ու մոտեցումներ պարունակող բովանդակություն ուներ»։

Մեր հարցին, թե Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն՝ արդյոք կմեծանա՞ միջազգային հանրության հետաքրքրությունը այստեղ խաղաղություն պահպանելու իմաստով, թե՞ հակառակը՝ կլինեն իրավիճակից օգտվողներ, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրավիճակն, ընդհանուր առմամբ, ավելի լարված դառնալու միտում ունի։ Դա պայմանավորված է նրանով, որ տեղի չեն ունենում բանակցություններ և նույնիսկ հանդիպումների առումով, որոնք ավելի շատ խորհրդատվական բնույթ կարող են կրել՝ երկու կողմից էլ հստակ հեռանկար չկա, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ սպառազինությունների կուտակման գործընթաց է տեղի ունենում, և այդ ամբողջը բնականաբար լարվածություն է հաղորդում իրավիճակին։ Գումարած դրան՝ հակասություններ տարբեր քաղաքական շրջանակների մոտ՝ և՛ Հայաստանում և՛ Արցախում՝ կապված հակամարտության համատեքստի հետ։ Դա իհարկե և՛ ներքին, և՛ ավելի լայն՝ տարածաշրջանային լարվածության հիմքեր է ստեղծում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում