Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վիտալի Բալասանյանը ոչ այլ ինչ է, քան ռևանշիստական մանր խմբակի շահերը սպասարկող

«Ես ուղղակի ցավում եմ Վիտալի Բալասանյանի համար. ցավում եմ, որ նա մտել է այդ գծի մեջ և սպասարկում է Սերժ Սարգսյանի  ու  վերջինիս շուրջ եղած մանր-մունր խմբակի շահերը , քանի որ  Վիտալի Բալասանյանն այլ կենսագրություն է ունեցել, քան իրեն կապելն է այս ռևանշիստական խմբակի հետ: Սա ուղղակի պատիվ չի բերում Բալասանյանին և պատմության մեջ եզակի դեպքերից է, որ նման բարձր վարկանիշ ունեցող մարդը կարող է իր վարկանիշն այսպես զրոյացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման  տեսակետ  հայտնեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:

Այս համատեքստում Հայկ Խանումյանը հիշեցրեց նաև, որ նախկինում Վիտալի Բալասանյանը խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին  և նրա հողատվական , պարտվողական քաղաքականությունը:

«2005 թվականին Բալասանյանն ընդհուպ առաջարկում էր Սերժ Սարգսյանին գրանցել Գինեսի գրքում, որովհետև աշխարհում չկար մեկ այլ պաշտպանության նախարար, որը հող հանձնելու մասին կխոսար: Հիմա էս Գինեսի գրքի ռեկորդակիրների հետ Բալասանյանը գնացել ու հաց է կիսում, դրանց շահերն է սպասարկում»,- ընդգծեց Խանումյանը:

Վերջինիս կարծիքով՝  Բալասանյանը նաև հեռահար ծրագրեր է հետապնդում: Մեր զրուցակցի  փոխանցմամբ՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններն՝ այս   ժամանակահատվածում  Բակո Սահակյանի նեղ շրջապատում  խիստ  մրցապայքար կա առ այն, թե ով կլինի  Արցախի  նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի  նախընտրելի թեկնածուն և նման քայլերով, նման հայտարարություններով Վիտալի Բալասանյանը ցույց է տալիս, որ ինքն է լինելու Սերժ Սարգսյանի սիրելի մարդն  այդ պաշտոնում:

«Այդ  ռևանշիստական խմբակն ու  Բակո Սահակյանի աշխատակազմի շատ ներկայացուցիչներ ստեղծել են տարբեր համակարգեր, տարբեր խողովակներ՝ Հայաստանի նոր իշխանությունների դեմ ատելություն   սերմանելու  համար և նրանց թվում է, թե պետք է  կեղծ լուրերի, մանիպուլյացիաների ու հակաքարոզչության միջոցով այստեղի ընտրազանգվածը մոբիլիզացնել:  Այդ անձինք,  իհարկե, նաև երևանյան էմիսարների մասնակցությամբ կարծում են, որ կարող են այդ արդյունքն ունենալ ի դեմս Վիտալի Բալասանյանի, այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի ուզում վերջնականապես հանձնվել  և փորձում է այստեղ իր համար պատվար գտնել, բայց  վստահ եմ, որ դա իրենց մոտ չի ստացվելու և առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց ցանկալի արդյունքը չեն ստանալու»,- նշեց  ԼՂՀ ԱԺ պատգամավորը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Ալիևի հետ պայմանավորվելու և Արցախի ազատագրված հողերը Ադրբեջանին հանձնելու  շուրջ Բալասանյանի հայտարարություններին, ապա ըստ մեր զրուցակցի՝ դա  Վիտալի Բալասանյանի կողմից բացարձակ մանիպուլյացիա է:  Հայկ Խանումյանը ափսոսանք հայտնեց, որ  Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Բալասանյանը մտել նման տիրույթ և  զբաղվում է կեղծ լուրերի տիրաժավորմամբ :

 

Մանրամասները՝  տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում