Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Աստված առողջություն տա Քոչարյանին, իսկ Հրայր Թովմասյանը թող սպասի իր դեմ իմ նոր նախագծին. Բաբաջանյան

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից (այդ թվում՝ Հրայր Թովմասյանի) պետական իշխանություն յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցել:

Այս գործի շուրջ ընթացիկ զարգացումների վերաբերյալ Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պետք է հետևել քննչական գործողություններին և ամեն ինչ անել, որ այդ գործողությունները օրինականության շրջանակներում տեղի ունենան, որպեսզի գործընթացին ուղեկցող մեկնաբանությունները, բնութագրումները որևէ ձևով սխալ ընկալման առիթ չտան և քաղաքական հետապնդման տպավորություն չթողնեն»:

Ինչպես նշեց պատգամավորը՝ նախագծի ճակատագիրը ԱԺ-ում դեռևս անհայտ է: «Ես դեռևս չունեմ «Իմ քայլը» խմբակցության պատասխանը»,- նշեց նա և հավելեց, որ արդեն հաջորդ նախագիծն է պատրաստվում դնել շրջանառության մեջ՝ կապված Հրայր Թովմասյանի՝ վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի քաղաքական բովանդակության հետ. «Այդ բովանդակությունը ուղղակի անհամատեղելի է Սահմանադրական դատարանի անդամի կամ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող որևէ մեկի հետ»:

Այնուամենայնիվ, պատգամավորը հեռու է այն մտքից, որ Հրայր Թովմասյանին դուրս դնելով ՍԴ-ից՝ կլուծվի այս դատարանի հարցը. «Այս դատարանը ոճրագործների բանդա է, և մենք պետք է ժամ առաջ ուղղակի արմատախիլ անենք այն և գտնենք նոր դատարանի կազմավորման ճանապարհներ»:

Արման Բաբաջանյանը հույս հայտնեց, որ իրավաքաղաքական գնահատական տալուց և Ազգային ժողովի կողմից իրավական ակտով գնահատելուց հետո Սահմանադրական դատարանի վերջին 20-25 տարիների կայացրած որոշումների լյուստրացիան ԱԺ-ին կդնի պարտադրանքի տակ՝ դիմելու սահմանադրական մարմիններին և առաջարկելու, որ նրանք նոր ՍԴ անդամի թեկնածուներով հանդես գան. «Հույս ունեմ, որ դա հեռու չէ, սակայն դա իմ աշխատանքային օրակարգի մի փոքր մասն է միայն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում