Լուրեր
Մեր նպատակն այն է, որ երկիրը վերագտնի իր առաջնակարգ դերը․ Նուբար Աֆեյան
  • 17:02
  • 2019-10-18
  • Դիտումներ՝ *

«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Նուբար Աֆեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մարդասիրությունն ու կրթությունը սերտորեն կապված են միմյանց:

«Կրթությունը երկրի զարգացման ամենակարևոր միջոցն է: Մեր նպատակն այն է, որ երկիրը վերագտնի իր այն առաջնակարգ դերը, որ խաղացել է պատմության ընթացքում: Ռուբենի հետ մեր գործունեությունը նվիրված է դրան»,- Դիլիջանի միջազգային դպրոցում «Առաջին րատվական»-ի հետ զրույցում ասաց պարոն Աֆեյանը:

Նրա խոսքով՝ թեև հայությունը փոքր է և չունի նավթ, գազ, բայց ունենք համաշխարհային ցանց. «Եվ եթե կարողանանք այդ ցանցն օգտագործել, ամեն ինչ շատ հաջող կլինի: Այդ պարագայում ուսումը ամենակարևոր հիմքն է»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *