Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վիտալի Բալասանյանը ակտիվիստի ստատուս ունի, բայց  սպառնալիք է  Հայաստան-Արցախ միասնության համար

Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը կարծում է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը սպառնալիք է Հայաստան-Արցախ միասնության համար և  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բալասանյանի վերջին հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Արկադի Կարապետյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նման կոշտ գնահատականները ընդհուպ մինչև  ֆիզիկական ոչնչացման սպառնալիք պարունակող հայտարարություններն  երբևէ չեն կարող բխել երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր շահերից:

«Մեր յուրաքանչյուր քայլ՝ թե Արցախո՛ւմ, թե Հայաստանո՛ւմ պետք է ուղղված լինի մեր միասնականությանը: Բոլորը խոսում են դրա մասին, սակայն առանձին դեպքերում տեսնում ենք, որ  ոմանց համար այդ միասնականությունը լոկ բառեր են, այլ ոչ թե գաղափարախոսություն, այսինքն՝ որևէ հանրային անձ, որևէ քաղաքական գործիչ, երբ ասում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, Հայաստան-Արցախ մեկ հայրենիք, ապա  պետք է գիտակցի այդ բառերի արժեքը, հայտարարություն անելիս մտածի, թե իր այդ ասածները մեր միասնականությանը նպաստո՞ւմ է, թե՞ ոչ : Հենց դրանից էլ կարող ենք եզրակացնել՝ տվյալ անձն ինչ  նպատակներ է հետապնդում: Հիմա այս ամբողջ ասածիս վառ օրինակը Վիտալի Բալասանյանն է. նա ինչ խոսում է, ուրեմն այդպես էլ մտածում է, բայց ինքը, փաստորեն, իմ համոզմամբ՝ սադրում է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արկադի Կարապետյանը:

Այս համատեքստում վերջինս հավելեց նաև.«Բալասանյանի այսօրվա ստատուսը  ակտիվիստի  ստատուս է և նա այսօրվա դրությամբ ոչ իշխանություն ունի, ոչ էլ այլ բան, սակայն, այդուհանդերձ, նման հայտարարություններով նա փորձում է  խաթարել մեր միասնությունը, պառակտում մտցնել»:

Մեր զրուցակիցը չի կիսում նաև Վիտալի Բալասանյանի այն տեսակետը, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են դավաճանական քայլերի դիմել, մասնավորապես պայմանավորվել Ալիևի հետ՝ Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու շուրջ:

«Եթե Բալասանյանը նման տեղեկություններ ունի, ուրեմն թող  հրապարակի, որ մենք էլ  տեսնենք՝ ինչ պիտի  անենք, բայց  Նիկոլ Փաշինյանի կողմից ես դեռևս նման քաղաքականություն չեմ տեսել»,- եզրափակեց Արկադի Կարապետյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում