«Ես մոտ երկու ամիս է, ինչ այս դպրոցում եմ, չնայած դպրոցի հետ կապը վաղուց է եղել, որովհետև Հայաստանից եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի միջազգային դպրոցի սան Անին:
Նա նշեց, որ դպրոցում իրենց հանդիպում են բազում մարտահրավերներ, քանի որ այստեղ սովորում են 80-ից ավելի երկրներից եկած ուսանողներ, որոնք ունեն տարբեր մշակույթներ:
Մեր զրուցակիցը նշեց, որ դպրոցում տարբեր են նաև ուսուցման մեթոդները. «Հիմնական «մարտահրավերը» եղել է այն, որ այստեղ տնայիններ չեն տալիս, բայց ունենում ենք շատ վերջնաժամկետներ ու որոշակի պրոյեկտներ պետք է ներկայացնենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: