Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Դիվերսանտների փոխանակում չի լինի, պատմության վրա բիծ չենք քաշի. Ստեփանակերտի պատասխանը ռուս համանախագահ Պոպովին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան ու Ստեփանակերտ նշանավորվել է ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությամբ, թե Բակո Սահակյանի հետ քննարկել են «անազատության մեջ պահվող անձանց» հարցը:

Ըստ երևույթին՝ Շուշիի բանտում պահվող երկու ադրբեջանցի մարդասպան դիվերսանտներն Ադրբեջանի ու Ռուսաստանի համար մեծ արժեք են ներկայացնում: Նաև ընդգծենք, որ ըստ լրատվամիջոցների տվյալների՝ այդ դիվերսանտներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը բացառել էր մարդասպան երկու դիվերսանտների փոխանակումը և հայտարարել, որ «դա հավասարազոր կլինի սաֆարովների, էնվեր փաշաների արդարացման»։

«Առաջին լրատվական»-ի այսօրվա հարցին՝ արդյոք երկու մարդասպանների փոխանակման հետ կապված ձե՞ռք է բերվել պայմանավորվածություն, Դավիթ Բաբայանն ասաց՝ փոխանակման մասին որևէ բան չի քննարկվել: «Մենք դեմ չենք, երբ փոխանակվում են մարդիկ, քաղաքացիներ, զինծառայողներ, որոնք պատահական հատել են սահմանը, առավել ևս՝ դեմ չենք և անբարոյական ենք համարում դիակների հետ կապված շահարկումները։ Բայց այս երկուսը հանցագործ մարդասպաններ են, դիվերսիոն հետախուզական ահաբեկչական գործողություններ են արել, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, ուստի մենք նրանց հետ տալ չենք կարող։ Կրկնում եմ՝ դա նույնը կլինի, ինչ Սաֆարովն այստեղ լիներ, ու հետ տայինք, նույնն է, որ արդարացնենք Էնվերին ու Թալեաթին, դրանից հետո ապամոնտաժենք Ծիծեռնակաբերդը. մենք այդ դեպքում բարոյական իրավունք չենք ունենա Գուրգեն Մարգարյանի շիրիմին ծաղիկ դնելու»,- հստակեցրեց Բաբայանը։

Նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է առհասարակ այդ թեմայի շուրջ քննարկվել Մինսկի խմբի համանախագահների հետ. «Օրինակ՝ այն, որ հարազատները կարողանան գալ և տեսակցել իրենց բարեկամներին, ընդ որում՝ երկու կողմն էլ։ Արծարծվել է նաև այդ երկուսի հարազատների տեսակցության հարցը, բայց այդ ամենը դեռ քննարկման փուլում է։ Հետ տալու մասին խոսք անգամ չկա, սա այլ կատեգորիա է… այնպիսի մի պոռթկում է տեղի ունենալու Արցախում, որ անկանխատեսելի հետևանքներ կարող է լինեն, խայտառակ բիծ է լինելու»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հստակեցրեց՝ Ստեփանակերտը շահագրգռված է, որ մեր քաղաքացիներին հետ բերենք, բարոյական մեծ երկընտրանքի առաջ է: «Բայց փոխանակում չի լինի, մենք այդպիսի բիծ մեր պատմության վրա չենք քաշի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում