Տատիկները, ովքեր շաբաթական մեկ անգամ մնում են իրենց թոռնիկների հետ ու զբաղվում են նրանց դաստիարակությամբ, ավելի քիչ շանսեր ունեն տառապելու Ալցհեյմերի հիվանդությամբ՝ հայտնում է Menopause ամսագիրը:
Հետազոտությանը մասնակցել է 57-68 տարեկան 186 կին: Նրանց կոգնիտիվ գործառույթները գիտնականների կողմից գնահատվել են 3 թեստերի օգնությամբ:
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ կանայք, որոնք իրենց թոռների հետ միջինը անցկացնում են շաբաթական 1 օր, ավելի լավ արդյունքներ են ցուցադրել բոլոր թեստերում:
Դա վկայում է, որ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը այդ կանանց մոտ զգալիորեն ցածր է, քան նրանց հասակակիցների, որոնք չեն զբաղվում իրենց թոռների դաստիարակությամբ:










































