Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

ՍԴ ֆոնին խորհրդարանական մեծամասնության քաղաքական ճգնաժամը

Սահմանադրական դատարանը հրապարակել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության առնչությամբ ԱԺ դիմումի վերաբերյալ իր որոշումը, որով, ինչպես հայտնի է, ՍԴ-ն մերժել է դիմումը վարույթ ընդունելը: Սահմանադրական դատարանի որոշման սպասելիության մասին հայտարարել են ԱԺ մեծամասնության մի շարք պատգամավորներ՝ ասելով, թե իրենց համար դա անակնկալ չէր և, ըստ այդմ, ունեն այդպիսի զարգացման դեպքի համար նախատեսված քայլեր: Ինչպես հայտնի է, մտքում այդպիսի քայլեր ունենալու մասին հայտարարել էր նաև ԱԺ նախագահը, դեռևս մինչև ՍԴ որոշման հայտնի դառնալը: Իրավա-քաղաքական հետագա քայլերի հարցը ներկայումս ստեղծված իրավիճակի, այսպես ասած, մի կողմն է: Մյուս կողմում ակնառու է, որ խորհրդարանի մեծամասնությունը մատնվել է քաղաքական անհաջողության, քաղաքական ձախողման:

Պատգամավորները հայտարարում են, որ ՍԴ դատավորներին տվել էին այսպես ասած՝ մի վերջին շանս՝ իրենց ձեռքով դատարանի հեղինակությունը բարձրացնելու, բայց փաստորեն ստացել են մերժում: Այդուհանդերձ, պարզ չէ, թե ում առաջ էր փաստարկ այդ «վերջին շանսը», և ի՞նչ է հաջորդում դրան՝ այդ վերջին շանսը չօգտագործելուն: ԱԺ-ն անցնելու է ավելի կո՞շտ քայլերի: Բայց այդ դեպքում ինչո՞ւ ոչ անմիջապես, ո՞ւմ առաջ էր «վերջին շանսի» փաստարկը: Հազիվ թե խոսքը լինի հանրության առաջ փաստարկ ունենալուն՝ կոշտ քայլերից առաջ: Որովհետև հանրությունը հենց սկզբից է ակնկալել կոշտ քայլեր նախկին իշխող համակարգի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, մեծ հավանականությամբ, «վերջին շանսը», եթե փաստարկ է, ապա փաստարկ է հավանաբար եվրոպացի գործընկերների առաջ: Բայց դժվար է պատկերացնել, որ եվրոպացի գործընկերները, Եվրոպայի իրավա-քաղաքական կառույցները, Վենետիկի հանձնաժողովը կամ ՄԻԵԴ-ը «վերջին շանսի» բացակայության դեպքում քննադատեին որևէ կոշտ քայլ, իսկ դրա առկայության դեպքում համարեն, որ կոշտ քայլն արդեն հիմնավոր է:

Նրանք խնդիրը դիտարկելու են բացարձակապես իրավական տիրույթում և այդ տիրույթում էլ գնահատելու են զարգացումները՝ «վերջին շանսի» փաստարկ լինի, թե ոչ: Ըստ այդմ՝ «վերջին շանսի» փաստարկն ավելի շատ թողնում է ընդամենը վակուումը լցնելու կոչված հռետորաբանության տպավորություն, որով փորձ է արվում ծածկել խորհրդարանի մեծամասնության շրջանում իրավիճակի վերաբերյալ առկա «տեղեկատվական պարապը»: Քաղաքական իմաստով, ՍԴ շուրջ զարգացումների այս փուլը գործնականում ազդարարեց Հայաստանում խորհրդարանի դերակատարման խնդիրը և ակնառու է, կամ առնվազն շոշափելիորեն ազդարարվում, նկատելիորեն ուրվագծվում է, որ մինչև ՍԴ հարցում «ճգնաժամ» հաղթահարելն ու նոր իրավիճակ ստեղծելը, խորհրդարանի մեծամասնությունը քաղաքական իմաստով պետք է ինքը որոշակիանա և հաղթահարի ճգնաժամը:

Իսկ այն, որ խորքային իմաստով կա ճգնաժամ այդ տիրույթում, վկայում է այն, որ էական, առանցքային, հենց խորհրդարանի իսկ մեծամասնության ձեռքով թիվ մեկ իրավա-քաղաքական հարց դարձած ՍԴ խնդրում էապես հակադիր մոտեցումներ են ձևավորվել մեծամասնության և ՍԴ այն դատավորի միջև, որին ընտրել է նույն մեծամասնությունը՝ Վահե Գրիգորյանի:

Նա հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել ՍԴ խնդրի հանգուցալուծմանը: Գործնականում, դրսևորվում է խորհրդարանի քաղաքական մեծամասնության խնդիր, և հարցն այստեղ նույնիսկ այն չէ, թե ինչպես է գնահատվում ՍԴ շուրջ որևէ մոտեցում:

Հարցն այն է, որ այդ մոտեցումը ակնհայտորեն իր մեջ չի պարունակում քաղաքական ռազմավարական հայացք: Այն գուցե վարչապետ Փաշինյանի մոտ է, բայց դա առավել ևս ընդգծում է, որ խորհրդարանում առկա է քաղաքական մեծամասնության խնդիր, և առայժմ հնարավոր է խոսել միայն քանակական մեծամասնության մասին: Մյուս կողմից, այդ խնդիրը հեղափոխության և հետհեղափոխության համատեքստում ինչ-որ առումով նաև օբյեկտիվ է և, թերևս, ընտրված է թեկուզ տողատակային իմաստով հասունացվող ներքին ճգնաժամի միջոցով լուծման տարբերակը: Սա մեծամասնության պառակտվել-չպառակտվելու պարզունակ հարցը կամ ինտրիգը չէ, որ պարբերաբար հայտնվում է մամուլում: Խնդիրն այս դեպքում հակառակ՝ հենց քաղաքական-գաղափարական բյուրեղացման խնդրի տիրույթում է, որը հրատապ չի թվում ընթացիկ հարցերում, սակայն սկզբունքային նշանակություն ունի հաջորդ ընտրության հեռանկարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում