Ֆրանսիայում ահաբեկչություն են կանխել, որը 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակմանը նմանվող ծրագիր է ունեցել։ Այս մասին հաղորդում է France Info-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներային։
Հայտնի է, որ իրավապահներն արդեն ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձին։ Նա Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացի է, որը բնակվել է Փարիզի Օ դե Սեն շրջանում։
Կասկածյալը մտադիր է եղել ինքնաթիռ առևանգել։