Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը առաջին անգամ խոսել է իր երկրի հյուսիսում թուրքական զորքերի գործողությունների մասին: Նա Անկարայի գործողությունները համարում է հանցավոր ագրեսիա և ակնհայտ ներխուժում: Ասադն այս մասին ասել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայադի հետ հանդիպման ժամանակ՝ գրում է life.ru-ն:
«Էրդողանի ռեժիմի կողմից մեր երկրի դեմ իրականացրած թուրքական հանցավոր ագրեսիան ներկայում բացահայտ ներխուժում և հանցավոր ագրեսիա է»,- Ասադի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: