Tuesday, 23 04 2024
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում

Այս մարաթոնը հնարավորություն է տալիս Երևանը տեսնել այլ «ռակուրսից». Անահիտ Ադամյան

Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին անցկացրեց «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս տարվա մրցույթի առանձնահատկություններին, «Արմ մարաթոն» հիմնադրամի հոգաբարաձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը հավաստիացրեց, որ այս տարվա «Երևանյան մարաթոնի» մասնակիցների թիվը կազմել է 2000, վազորդների մեկ երրորդը եղել են արտասահմանցիներ, մրցատարածությունը եղել է 42կմ. «Մեր մասնակիցները կարող են մասնակցել միջազգային մրցույթների՝ ցույց տալով այստեղ գրանցված արդյունքները»:

Անահիտ Ադամյանի խոսքով՝ Երևանյան մարաթոնի նպատակը ոչ միայն Հայաստանում վազքի մշակույթը զարգացնելը և քաղաքացիների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է, այլ նաև զբոսաշրջության խթանումը: Ա. Ադամյանը նշեց, որ մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանել վազորդներ 60 երկրից. «Հիմնական խմբերը գալիս են Ռուսաստանից և Վրաստանից, ինչպես նաև Իրանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից»:

«Այս մարաթոնին մասնակցելը նախևառաջ օգտակար է վազորդի առողջության համար, բացի դրանից՝ հնարավորություն է տրվում մասնակցել բարեգործությանը, տեսնել Երևանը՝ բոլորովին այլ «ռակուրսից»: Պրոֆեսիոնալ սպորտից դուրս ենք գալիս և մտնում այլ տարածք, որը կոչվում է զանգվածային սպորտ. այն հասանելի է յուրաքանչյուրին»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տարվա մարաթոնից ստացված հասույթը նույնպես կօգտագործվի բարեգործական նպատակով՝ այն կտրամադրվի մի ծրագրի, որով նախատեսվում է լսողության խնդիրներով երեխաների համար հատուկ դպրոցում թերապիայի սենյակ ստեղծել:

 

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում