Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Հրայր Թովմասյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ նա շարունակում է ՀՀԿ-ի առաքելությունը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է փաստաբան Կարապետ Բադալյանին:

Այս առնչությամբ մեր զրուցակիցը կարծում է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե քրեական գործ հարուցելու այս հարցը դեռևս մեկ տարի առաջ լուծվեր, երբ այս խնդիրները բարձրացվում էին. «Այս տեղեկությունները շատ հստակ, համոզիչ կերպով հրապարակվել էին մամուլի միջոցներով, և չպետք է իրավապահ մարմինները սպասեին, որ ԱԺ պատգամավորը ներկայացներ դիմումը, որպեսզի քրեական գործ հարուցեին: Իմ կարծիքով՝ այստեղ ակնհայտ էր, որ քրեական գործ հարուցելու և քննելու անհրաժեշտություն կա»:

Փաստաբանի խոսքով՝ սրա արդյունքը պետք է այն լինի, որ նրանք, ովքեր յուրացրել էին իշխանությունը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Իսկ Ազգային ժողովի կողմից նախաձեռնված գործընթացը Կարապետ Բադալյանը իհարկե համարում է օրենքի շրջանակներում, բայց նաև դրա հետևանքը կարող էր լինել այն, որ դրանով ԱԺ-ն լեգիտիմացներ ՍԴ անդամներին. «Շատ լավ էր, որ այդ շանսը Սահմանադրական դատարանի անդամները չօգտագործեցին. նրանք կարող էին վարույթ ընդունել այդ դիմումը, մեկամսյա ժամկետում մանրամասն քննեին և հետո իրենց հիմնավորված որոշմամբ մերժեին՝ դրանով իրենք իրենց ավելի լեգիտիմացնելով: Դիմումը վարույթ չընդունելով՝ նրանք ցույց տվեցին, որ իրենք այդ լիազորությունները իրականում չունեն»:

Փաստաբանի կարծիքով՝ այս քրեական գործը կարող են մեկնաբանել որպես անձի նկատմամբ հետապնդում. «Սակայն քրեական գործի քննությամբ և դատական ակտերով հստակ կլինի, որ Հրայր Թովմասյանը և նրա հետ կապակցված անձինք իրոք քրեորեն հետապնդելի արարք են կատարել, բայց շատ ավելի լավ կլինի, որ սա որպես քաղաքական պրոցեսի լուծում լինի՝ ոչ թե քրեական գործերի միջոցով, այլ հենց քաղաքական որոշմամբ ԱԺ-ն կարող է օրենք ընդունել և փոփոխություն կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում