«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները մենք միշտ արժևորել ենք և արժևորելու ենք, քանի որ դրանք թույլ են տալիս պահպանել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ թեև բանակցային գործընթացը ընթանում է խեղաթյուրված ձևաչափով՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, սակայն նման այցելությունները Արցախ, այնուամենայնիվ, ապահովում են պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անվերապահորեն կողմնակից են խաղաղ կարգավորմանը, և նրանց համար անընդունելի է որևէ ուժային տարբերակ»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ տեսանելի ապագայում վաղաժամ է խոսել հարցի առաջընթացի, բեկման մասին: