Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը

Երևան, 17 հոկտեմբերի, 2019 «Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» հասարակական  կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում է  «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել մարզերում բնակվող  հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, ովքեր, ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ, կկարողանան հիմնել իրենց փոքր գործը և վաստակելով գումար՝ կհոգան երեխայի հետ կապված անհրաժեշտ ծախսերը:

«Թե պրակտիկան, թե վիճակագրական տվյալներն այսօր խոսում են այն մասին, որ մանկատներում կա հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ քանակ: Հաճախ, ելնելով ծանր սոցիալական և հոգեբանական իրավիճակներից, մայրիկները, ովքեր միայնակ են պայքարում խնդիրների դեմ և ֆինանսական միջոցներ չունեն, ստիպված են  լինում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հանձնել մանկատուն: Այս ծրագրի գլոբալ նպատակն այն է, որ մենք կանխարգելենք երեխայի մուտքը մանկատուն և ընձեռենք նրան հնարավորություն մեծանալ ընտանիքում: Անչափ ուրախ եմ, որ ծրագրի առաջին փուլի ավարտից հետո, մենք կունենանք 10 մայրեր, ովքեր իրենց երեխայի համար կկարողանան ապահովել արժանապատիվ ապագա»,- նշեց  «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը:

«Բարի Մամա» բարոգործական ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանի խոսքերով շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կարողանան իրենց լիարժեք զգալ: «Դժվար է, երբ երեխայիդ ամենօրյա կարիքները չես կարողանում հոգալ, մշտապես օգնություն խնդրողի դերում ես: “Ապագա” հիմնադրամի շնորհիվ մենք կկարողանանք անել այնպես, որ մայրերը սովորեն այնպիսի արհեստներ, որոնցով կարող են զբաղվել՝ դուրս չգալով տանից և երեխայի խնամքից չկտրվելով․ օրինակ կար, հելյունագործություն, օճառագործություն և այլն: Մենք հավատում ենք, որ ծրագիրը փոխելու է ճակատագրեր»:

«Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագրի շրջանակում ընդգրկված մայրիկները եռամսյա ժամկետում կսովորեն տարբեր արհեստներ՝ կարուձև, հելյունագործություն, օճառագործություն, խնամքի միջոցներ և դեկուպաժ: Ծրագրի ավարտին մասնակիցնեը կստանան անհրաժեշտ բոլոր պարագաները նախնական գործը հիմնելու և այն զարգացնելու համար:

«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ-ն  ծրագրի ավարտից հետո կօգնեն մասնակիցներին նաև իրացնել ստացված արտադրանքը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում