ԱԺ-ում Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է:
Կարապետյանը մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել է պաշտոնից։