Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմության առջեւ մեծ պատասխանատվություն Է կրում Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունների համար: Այդ մասին հոկտեմբերի 17-ին Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:
«Թուրքիայի նախագահը պատմության առջեւ վիթխարի պատասխանատվություն Է կրում, եւ նա պետք Է ստանձնի այդ պատասխանատվությունը»,-ընդգծել Է Լեմուանը: «Այն, ինչ տեղի Է ունենում Սիրիայի հյուսիս-արեւելքում, անընդունելի Է: «…» Անհրաժեշտ Է շարունակել մեր ջանքերը, ներգրավել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի գործողությունը դադարեցվի»,-նշել Է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: