Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 17-ի նիստում ամբողջությամբ ընդունել Է նախագահական օրենքը, որը նյութական փոխհատուցում Է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք հայտնել են կոռուպցիայի փաստի մասին, նրանք կստանան բռնագանձված գումարների մինչեւ 10 տոկոսը:
Այդ որոշումը պաշտպանել Է 252 խորհրդարանական՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում: Օրինագիծը նախագահ Վլադիմիր Զելենսկու նախընտրական պարտավորություններից մեկն Է, այն պետության ղեկավարի կողմից Ռադա Է մտցվել որպես անհետաձգելի: Փաստաթուղթը դեռ պետք Է ստորագրի պետության ղեկավարը, այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: