Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նիկոլ Փաշինյանը սպասում է ՄԻԵԴ-ի վճռին

Թավշյա հեղափոխությունից հետո նախկին քաղբանտարկյալների գործերով Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է արդարացման գործընթաց։

Հայտնի է, որ արդեն արդարացվել է ՀՀ նախկին զինդատախազ, 2008թ․ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանն աջակցած և այդ պատճառով ազատազրկված Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջերս Վճռաբեկ դատարանը բավարարել էր նրա բողոքը և արդարացրել։

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ պետք է արդարացվեն նաև մյուս քաղբանտարկյալները, որոնք ազատազրկվել էին Մարտի 1-ի գործով, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակվել։

Այս առումով հետաքրքիր է, թե Հայաստանի երրորդ հանրապետությունում արդարացման ինչ վճիռներ են կայացվել, ի՞նչ դինամիկա են արձանագրել այդ վճիռները։

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուղղել էինք հետևյալ հարցերը։

1 Սկսած 1991 թվականից առ այսօր քանի՞ դատապարտյալ է արդարացվել, ո՞ր հոդվածներով էին նրանք մեղադրվում։

2Արդարացվելուց հետո արդյոք դատապարտյալներին տրվո՞ւմ է որևէ փոխհատուցում, ի՞նչ ձևով։

3 Վերջերս արդարացվեց նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, մի շարք այլ նախկին քաղբանտարկյալներ ակնկալում են արդարացում։ Նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ինչպե՞ս պետք է վարվել, որպեսզի այդ երկու գործընթացները՝ արդարացվելը և ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք վճիռները չխոչընդոտեն իրար։

Մեր հարցերին ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդից արձագանքել են, որ ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատական ակտերի հաշվառում Դատական դեպարտամենտն իրականացնում է՝ սկսած 2009 թվականից։ Միաժամանակ մեզ տեղեկացրել են, որ արդարացված անձանց վերաբերյալ վիճակագրություն՝ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի առանձին հոդվածների, վարվում է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա։

Ըստ մեզ ուղարկված պատասխանի՝ 2009 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացվել է 25 անձ, որից 12 անձ արդարացվել է լրիվ, իսկ 13-ը՝ մասնակի։ 2010 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 56 անձ, որից 35 անձ արդարացվել է լրիվ, իսկ 21-ը՝ մասնակի։ 2011 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 50 դատական ակտ 77 անձի վերաբերյալ, որից 54 անձ արդարացվել է լրիվ, իսկ 23-ը՝ մասնակի։ 2012 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 71 դատական ակտ 84 անձի վերաբերյալ, որից 57 անձ արդարացվել է լրիվ, իսկ 27-ը՝ մասնակի։ 2013 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 86 դատական ակտ 96 անձի վերաբերյալ, որից 65 անձ արդարացվել է լրիվ, իսկ 31-ը՝ մասնակի։ 2014 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 100 դատական ակտ 125 անձի վերաբերյալ, որից 71 անձ արդարացվել է լրիվ, իսկ 54-ը՝ մասնակի։ 2015 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 136 դատական ակտ 157 անձի վերաբերյալ, որից 110 անձ արդարացվել է լրիվ, իսկ 47-ը՝ մասնակի։ 2016 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 160 դատական ակտ 187 անձի վերաբերյալ, որից 140 անձ արդարացվել է լրիվ, իսկ 47-ը՝ մասնակի։ 2017 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 143 դատական ակտ 180 անձի վերաբերյալ, որից 142 անձ արդարացվել է լրիվ, իսկ 38-ը՝ մասնակի։

2018 թվականի ընթացքում կայացվել է լրիվ կամ մասնակի արդարացման 202 դատական ակտ 241 անձի վերաբերյալ, որից 212 անձ արդարացվել է լրիվ, իսկ 29 անձ՝ մասնակի։

Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ ԲԴԽ-ից արձագանքել են, որ արդարացվածի իրավունքները նախատեսված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, մասնավորապես 66-րդ (Արդարացվածը) և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 162․1-րդ (Ոչ նյութական բարիքների հասկացությունը) հոդվածներով։

1in.am-ի երրորդ հարցին Բարձրագույն դատական խորհրդից պատասխանել են, որ դրա վերաբերյալ պարզաբանում տալը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից։

Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներից էր, նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե վարչապետն արդյոք բողո՞ք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որպեսզի արդարացնեն իրեն։

«Վարչապետը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և սպասում է արձագանքի ՄԻԵԴ-ից»,- արձագանքեց Վլադիմիր Կարապետյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում