Լուրեր
Մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է. Էրիկ Գրիգորյանը՝ պոչամբարի խողովակի վթարի մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, Բնապահպանական եւ ընթերքի տեսխչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է. «Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն եւ կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները եւ վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում եւ հաշվարկի գործող օրենսդրության»,-ասաց նախարարը:

  • Դիտումներ՝ *