The Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել Է Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը զվարճանքի ու ժամանցի ինդուստրիայում:
Առաջին տեղն զբաղեցրել Է The Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը: Նշվում Է, որ ընթացիկ տարում Disney ստուդիայի ֆիլմերն ընկերությանը բերել են ութ միլիարդ դոլար:
Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել են Ռիդ Հասթինգսը և Թեդ Սարանդոսը՝ Netflix-ի գլխավոր տնօրենը և գլխավոր կոնտենտ-տնօրենը: Երրորդ դիրքում են NBCUniversal-ի կառավարիչներ Բրայն Ռոբերտսը և Սթիվ Բուրքեն: Վարկանիշում առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, որոնք ամռանը Netflix-ի համար վավերագրական ֆիլմ են ներկայացրել Օհայոյի նահանգի արդյունաբերության մասին:
Նրանք զբաղեցրել են 50-րդ հորիզոնականը: Ցուցակում նաև տեղ են գտել Marvel-ի ղեկավար Քևին Ֆայգին, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, սցենարիստ Շոնդա Ռայմսը, դերասանուհի և պրոդյուսեր Ռիզ Ուիզերսփունը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, մեդիամագնատ Ռուփերթ Մերդոկը, դերասաններ Դուեյն Ջոնսոնը, Բրեդ Փիթը, Ուիլ Սմիթը և Լեոնարդո դի Կապրիոն: