Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Թուրքիայի վերելքն ու մեր կտրուկ անկումը․ Վրաստանը շարունակում է պայքարը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս մնաց 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից: Մենք իսկապես ունեինք բացառիկ հնարավորություններ, որոնք տարբեր պատճառներով չօգտագործեցինք:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը կարող էր Եվրո-2020-ում հայտնվել Ազգերի լիգայի խաղարկության միջոցով: Անցյալ տարվա աշնանը, սակայն, պարտվեցինք Ջիբրալթարի կիսասիրողական հավաքականին, որից հետո վերջնականապես խորտակվեցին մեր հույսերը: Ընտրական մրցափուլում անցկացնելով մի քանի տպավորիչ հանդիպումներ՝ մոտեցանք երկրորդ հորիզոնականին, բայց կրկին ձախողվեցինք կիսապրոֆեսիոնալ մրցակցի դեմ խաղում: Այնուհետև խոշոր հաշվով պարտվեցինք ֆիններին և կտրուկ անկումից հետո առաջիկա հանդիպումներում պետք է փորձենք միայն պահպանել գոնե 3-րդ հորիզոնականը: Ընտրական փուլի վերջին հանդիպումներում մեր հավաքականի ցույց տված արդյունքը վատագույնը կարելի է համարել տարածաշրջանի ազգային թիմերի կտրվածքով:

Տևական դադարից դրական արդյունք գրանցեց հարևան Վրաստանի հավաքականը: Թբիլիսիում խմբի ֆավորիտներից Իռլանդիայի հետ ոչ-ոքի՝ 0:0 խաղալուց հետո վրացիները հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասան Ջիբրալթարի նկատմամբ: Մինչ այդ էլ մեր հարևանները սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 էին խաղացել խմբի մեկ այլ ֆավորիտ Դանիայի հետ: 7 խաղից հետո Վրաստանը 8 միավորով ենթախմբում 5-րդն է և կորցրել է հնարավորությունը երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Փոխարենը վրացիները Ազգերի լիգայի փլեյ-օֆում են և ունեն իրական հնարավորություն Եվրո-2020-ում հայտնվելու:

Եթե փորձենք համեմատվել վրացիների հետ, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Հայաստանի ազգային թիմի՝ Վրաստանը՝ սլովակ մասնագետ Վլադիմիր Վայսի գլխավորությամբ, ցուցադրում է բալանսավորված և տակտիկապես գրագետ ֆուտբոլ: Այո, լինում են անհաջող հանդիպումներ, բայց Վրաստանի խաղում բացակայում են այն ահավոր վրիպումներն ու բացթողումները, որոնք վերջին երկու խաղերում թույլ տվեց Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը: Վայսը հավաքականում, այսպես ասած, դրել է այն մոդելը, որով էլ ֆուտբոլիստներն առաջ են շարժվում:

Մեր հարևաններից ամենաանմխիթար վիճակում Ադրբեջանի հավաքականն է, որը տարիներ շարունակ աչքի է ընկնում կայուն վատ խաղով: Նախօրեին էլ ադրբեջանցիները հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջեցին Հունգարիային: 6 խաղից հետո ադրբեջանցիները ընդամենը 1 միավորով եզրափակում են E ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Միակ միավորը Ադրբեջանը վաստակել էր սեպտեմբերին Բաքվում կայացած Խորվաթիայի դեմ մրցավեճում: Այս արդյունքը հարևան երկրում որակվել էր որպես մեծ հաղթանակ, սակայն կարճ ժամանակ անց համոզվեցինք, որ այն պատահականության արդյունք էր:

Տարածաշրջանի երկրներից տպավորում է թերևս Թուրքիայի ազգային հավաքականը, որը մեկ ոտքով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում է: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ վերջին խաղում թուրքերը ապացուցեցին, որ նախորդ շրջափուլի համեմատ զգալի վերելք են ապրել և պատրաստ են պայքարել բարձր արդյունքների համար: Հիշեցնենք, որ թուրքերը սեփական հարկի տակ Ֆրանսիային հաղթել էին 2:0 հաշվով: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1, ինչը նշանակում է, որ հավասար միավորների պարագայում Թուրքիան առավելություն կունենա Ֆրանսիայի նկատմամբ: Այս պահին թուրքերը 19 միավորով ենթախմբում առաջին հորիզոնականում են: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ հորիզոնականում գտնվող Ֆրանսիան: Հաջորդ տուրում Թուրքիան սեփական հարկի տակ մրցելու է երրորդ հորիզոնականում գտնվող Իսլանդիայի հետ և նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում կնվաճի ուղեգիրը: Պարտության դեպքում էլ Եվրո-2020-ում հայտնվելու համար Թուրքիային անհրաժեշտ կլինի վերջին տուրում հաղթել Անդորրայի գաճաճ հավաքականին: Նշենք, որ այս շրջափուլից առաջ Թուրքիան գլխավորեց ճանաչված մասնագետ Շենոլ Գյունեշը, ինչի արդյունքում էլ հավաքականը կտրուկ վերելք գրանցեց:

Տեղի ունեցածը կրկին ապացուցում է, որ հատկապես ազգային հավաքականներում գլխավոր մարզչի դերը ավելի քան մեծ է: Մեզ մնում է հուսալ միայն, որ երբևէ կունենանք նորմալ մարզիչ և պատրաստ կլինենք պայքար մղել ենթախմբում առաջին կամ երկրորդ հորիզոնականների համար:

Ընտրական այս փուլում կարելի է առանձնացնել նաև Ուկրաինայի հավաքականին, որը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովել է ենթախմբում առաջին հորիզոնականը: Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ ուկրաինացիները նման արդյունքի հասան վերջին տուրում առավելության հասնելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի նկատմամբ: Ընդ որում, հանդիպման վերջնամասը Ուկրաինան 10 ֆուտբոլիստներով պայքարեց: Պորտուգալիայի ազգային թիմին ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար անհրաժեշտ է վերջին երկու հանդիպումներում հաղթել համապատասխանաբար Լիտվայի և Լյուքսեմբուրգի  հավաքականներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում