Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ այս բառերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եվրոպակա RianAir ավիաընկերության մուտքը հայկական շուկա։ Վարչապետն ասաց, որ արդեն վաճառքի մեջ են ավիաընկերության տոմսերը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ Հայաստանից ընդհանուր 4 ուղղությամբ են թռիչքներ լինելու։ Նա ասաց, որ քիչ առաջ ստուգել է գները՝ Հռոմ կարելի է մեկնել ու վերադառնալ մոտ 70 եվրոյով։ Փաշինյանի հարցին պատասխանելիս Ավինյանը նաև մանրամասնեց, որ հավելյալ ծառայությունները, հավելյալ ուղեբեռ տեղափոխելը հնարավոր է անել հավելյալ վճարումներով։