Լուրեր
Կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել․ Արայիկ Հարությունյան

Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ են դարձել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չլինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց.«Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումները: Ես պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել, որովհետև հայագիտական առարկաների բլոկի դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը շատ վաղուց եմ հայտնել»:

  • Դիտումներ՝ *