Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Եվրոպան բացվում է. ինչ են ցույց տալու հայերը

Եվրոպական, այսպես ասած, բյուջետային խոշոր ավիաընկերություններից մեկը՝ իռլանդական լոուքոսթեր «Ռանեյր» ընկերությունը հայտարարել է հայկական ավիաշուկա մտնելու մասին: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հունվարից սկսում է Երևանից չվերթներ Հռոմ, Բեռլին, Միլան ուղղություններով, իսկ ամռանը կլինի թռիչք Գյումրու օդանավակայանից: Հայաստան եվրոպական լոուքոսթերի մուտքը դառնում է իրականություն, ինչի շուրջ բանակցության մասին հայտնի էր դարձել մի քանի ամիս առաջ: Առաջին հայացքից զուտ տնտեսական կամ, այսպես ասած, ավիա-տրանսպորտային նշանակություն ունեցող այդ տեղեկությունը իրականում ունի ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական և անգամ քաղաքակրթական շոշափելի նշանակություն:

Հայաստանցիները տարիներ շարունակ նախանձով էին հետևում, թե ինչպես են եվրոպական բյուջետային ընկերությունները բավականին մատչելի գներով չվերթներ իրականացնում Վրաստանից: Այժմ այդ հնարավորությունը ձևավորվում է Հայաստանում: Եվրոպական ընկերությունը խոստանում է տոմսեր՝ սկսած 30 եվրոյից: Իհարկե, միջինացված տարբերակում գները հիմնականում գուցե լինեն ավելի բարձր, սակայն անգամ այդ պայմաններում դրանք ուղղակի համեմատության որևէ եզր չեն ունենա Հայաստան-Եվրոպա ներկայիս ավիատոմսերի գների հետ: Այլ կերպ ասած, եվրոպական քաղաքները, ուղղությունները հասանելի են դառնում հայաստանյան հանրության համար: Իսկ դա, ինչպես մենք առիթ ենք ունեցել ասել այդ թեմայով մեր բազմաթիվ հրապարակումներում, ունի ահռելի նշանակություն ոչ միայն զբոսաշրջային, տնտեսական իմաստով, այլ նաև քաղաքական: Հայաստան-Եվրոպա հաղորդակցության մատչելիությունն ու հասանելիությունը մի կողմից Հայաստանն է բացելու եվրոպացիների առաջ, մյուս կողմից՝ Եվրոպան Հայաստանի հանրության համար դարձնելով առավել մատչելի՝ բացելու է նրանց մտածողության ու աշխարհաճանաչողության սահմանները, այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային մտածողության արդիականացման, դեռևս ԽՍՀՄ տարիներից եկող կարծրատիպերի հաղթահարման, նաև մինչ այժմ գոյություն ունեցող հակաարդիական հակաքարոզչության չեզոքացմանը, և հանրագումարում՝ նպաստել Հայաստանի պետական արդիականացմանը: Իսկ այդ խնդիրն ինքնին Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն նաև անվտանգային տեսանկյունից, որովհետև մենք ունենք մեր տնտեսական, քաղաքական հնարավորությունների, հանրային մտածողության դիվերսիֆիկացման, բազմազանեցման խնդիր, այդպիսով ձևավորելով Հայաստանի՝ ներառյալ Արցախը, համալիր անվտանգության բազմաշերտ համակարգ:

Որքան բազմաշերտ է անվտանգության այդ համակարգը՝ ոչ միայն դրա ռազմական բաղադրիչի, այլ նաև տնտեսա-քաղաքական և հանրային շերտերի առումով, այնքան այն հուսալի է և դժվար հաղթահարելի, միաժամանակ նաև նույնքան ճկուն և ինքնիշխան: Այդ տեսանկյունից է, որ սովորական ավիացիոն նորություն լինելուց զատ, տեղեկությունը Հայաստանի համար ունի նաև այդպիսի ռազմավարական, խորքային նշանակություն: Միևնույն ժամանակ, այն, իհարկե, ոգևորությունից զատ պահանջում է աշխատանք՝ ձեռք բերածը պահելու, այդ իմաստով Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի նոր հնարավորությունը լինի ամուր և վերածվի այլ ուղղությամբ աշխատանքի հարթակի: Իսկ այդ տեսանկյունից, բնականաբար, օրակարգային խնդիրը Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցն է, Հայաստանի հանրության համար այդ արգելքի չեղարկման հարցը, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ոչ միայն կարողանան առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդել հետխորհրդային, այլ նաև եվրոպական տարածությունում: Այստեղ, իհարկե, հարցը մտնում է արդեն ընդգծված քաղաքական օրակարգ, Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերության տիրույթ, որտեղ վիզային ռեժիմի դյուրացման կամ ազատականացման աշխատանքն առկա է, սակայն բավականին նախնական փուլում և անգամ, թերևս, մոտ չէ «թռիչքուղուն»: Սակայն այստեղ, իհարկե, գործընթացները՝ տնտեսական և քաղաքական, հատվում են մի կարևորագույն կետում. ինչ հանրային մշակույթով է հայաստանյան հանրությունը ներկայանալու առավել մատչելի Եվրոպայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում