ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին, որում խնդրել է, որպեսզի նա «հիմարություններ չանի» և չվնասի աշխարհին: Նամակի բովանդակությունը ցուցադրել է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ նամակը թվագրված է հոկտեմբերի 9-ին: Այդ օրը Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում:
Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ նախագահը չէր ցանկանա պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսությունը քանդելու համար, սակայն նա ստիպված է դա անել: ԱՄՆ նախագահը նաև ավելացրել է, որ Էրդողանը, հավանաբար, չի ցանկանա իր վրա վերցնել սպանությունների պատասխանատվությունը, որոնք կարող են տեղի ունենալ գործողության ընթացքում:
«Եկեք լավ գործարք մշակենք»,- առաջարկել է Թրամփը Էրդողանին:
Նա թուրք առաջնորդին խնդրել է չվնասել աշխարհին Սիրիայում իր գործողություններով:
«Համառ մի եղիր, հիմարություն մի արա», — ասվում է նամակում: