Թուրքիայի խորհրդարանական կուսակցություններն ընդհանուր բողոքով հանդես են եկել Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 529 անդամի մահապատժի ենթարկելու որոշման դեմ: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքի կայքը:
Հաղորդվում է, որ համատեղ հռչակագրում միավորվել են «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունները:
Փաստաթղթում ասվում է, որ թուրք ժողովրդի ընդհանուր կամքը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի չեղյալ հայտարարվեն մահապատժի մասին որոշումները, որոնք մեծ վնաս կհասցնեն ժողովրդավարության համար Եգիպտոսի պայքարին, նրա հույսերին, ապագայի տեսլականներին և կդառնան մարդկության պատմության մեջ սև բիծ:








































