ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի աջակցությունը սիրիական իշխանություններին ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնելու հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սիրիան կարող է որոշակի օգնություն ստանալ Ռուսաստանից, և դա հրաշալի է: Այնտեղ շատ ավազ կա, որով նրանք կարող են խաղալ»,- ասել է նա:
Թրամփը հավելել է, որ Սիրիան, քրդերը և Թուրքիան դարեր շարունակ հակամարտում են միմյանց դեմ:
2015 թ.-ից Ռուսաստանն ահաբեկիչների դեմ գործողություն է իրականացնում Սիրիայում պաշտոնական իշխանությունների խնդրանքով: