Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված․ Ռ․ Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական գործընթաց են սկսում՝ ատենախոսության շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ,
փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա: Եվ սա այն դեպքում, երբ բացթողումներով հանդերձ (դրանց մասին ինքս եմ նախապես խոսել) իմ ատենախոսությունն այդ փտած ու կործանված համակարգին ոչ բնորոշ իրական հետազոտություն է, որի արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր պարբերականներում։


Չեմ ուզում հերթական անգամ մեկնաբանել հանձնաժողովի անթույլատրելի, վիրավորական ձևակերպումները և դրանց իրական նպատակը, որովհետև շուտով կապացուցվի ամբողջ գործընթացի ապօրինի լինելը։ Իսկ եթե որևէ պաշտոնյա, կիրառելով օրենքից դուրս որակումներ, որոնց վերաբերյալ սահմանված պահանջներ անգամ չեն եղել, փորձի արատավորել քրտնաջան աշխատանքով վաստակած իմ հեղինակությունը՝ ինձ անվանելով «գրագող», ապա նա կա՜մ անգրագետ է, կա՜մ ստախոս։ Ավելի զավեշտալի է, երբ այդ թեման շահարկում են նաև մարդիկ, ովքեր սեփական ատենախոսության հեղինակը չեն և անգամ մեկ նախադասություն չեն կարող ինքնուրույն գրել:
Իսկ իրականում առկա խնդիրների և դրանց համակարգային պատճառների մասին ավելի մանրամասն խոսել եմ հետևյալ տեսանյութում՝

https://www.youtube.com/watch?v=XsyUXgOs7ks&fbclid=IwAR2_btbGnOldmWPMMGT2DXeflY6ijO2C2I49X-KyK8vysfJpK44XdSezDvI&app=desktop


Տեղեկացնեմ նաև, որ փաստաբանական ծախսերի փոխհատուցում չեմ պահանջելու՝ սկզբունքորեն համարելով, որ հատկապես այս փուլում պետությունը չպետք է որևէ լումա կորցնի, անգամ եթե ինքս եմ ֆինանսապես տուժում։


Իմ նկատմամբ ցուցաբերված դաժան անարդարությունը վերացնելուց զատ՝ այս գործընթացը նաև սկսում եմ հանուն հեղափոխության արժեքների, որովհետև Նոր Հայաստանում չպետք է թույլ տալ որևէ ապօրինություն և դրա հիմքով շարունակվող թիրախային ու սելեկտիվ բանսարկություններ։

Հ. Գ.
Արդեն հստակ ապացուցվել է, որ ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են, և դրանք ընտրողաբար կիրառվում են ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ պետք է վնասել»:

https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/2694671277250744

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում