Եթե որոշել եք ամուսնանալ, սակայն կասկածում եք, ճիշտ եք վարվում, թե ոչ, ապա lady.ru-ն առաջարկում է հետևյալ փորձն անցկացնել:
Հարկավոր է չորս ժամ շարունակ կապած աչքերով անցկացնել զուգընկերոջ կողքին: Պարտադիր չէ այդ ժամանակը էրոտիկ խաղի վերածել: Թող ամեն ինչ շատ պարզ լինի. հարմարավետ վայր, որտեղ միայն երկուսով կլինեք: Ձեր աչքեր կապած են, նրանը՝ ոչ: Մյուս անգամ կարող եք տեղերով փոխվել: Կապիչը պետք է հեշտությամբ քանդվի, որպեսզի ցանկության դեպքում փորձն առանց կողմնակի օգնության կարողանաք դադարեցնել:
Եթե սիրում եք միմյանց, ապա չորս ժամ տևող կապած աչքերով փորձից հետո էլ կշարունակեք սիրել միմյանց, իսկ եթե սկսում եք նյարդայնացնել մեկմեկու, կամ խոսելու թեմա չեք գտնում, ապա ճիշտ ժամանակն է կանգ առնել և մտածել, արդյո՞ք վաղաժամ չէ ամուսնանալու մասին ձեր ընդունած որոշումը:











































