2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակը կհանգեցնի տնտեսական ճգնաժամի, որը համեմատելի է միայն Մեծ ընկճախտի հետ։ Այդ մասին Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր ռեկորդային տնտեսությունը կփլվի, ինչպես 1929 թվականին, եթե այդ ծաղրածուներից յուրաքանչյուրը նախագահ դառնա»,- մեկնաբանել է Թրամփը դեմոկրատ թեկնածուների բանավեճերի հերթական փուլը։
Դրա հետ մեկտեղ Թրամփը համոզմունք է հայտնել, որ այժմ հետևորդները հասկանում են, թե ինչու են իր ընդիմախոսները ձգտում «ամբողջովին անօրինական և անհեթեթ իմփիչմենտի»։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ արդար հակամարտությունում իր մրցակիցները հաղթելու որևէ հնարավորություն չունեն։