Saturday, 13 08 2022
Դանակահարություն՝ Չարենցավան քաղաքում․ ոստիկանություն
Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք միջոցառումներով․ համայնքապետարան
Ժամանակավորապես դադարեցվել է Գյուլլբենկյան փողոցին որոշ հասցեների գազամատակարարումը
Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Արցախում ավելացել է նորածինների թիվը
Քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել
Նիկոլ Փաշինյանը հաստատել է 2022-2025թթ․ հարկային եկամուտների կառավարման ծրագիրը
Ռուսների գործերը շատ վատ են․ Բաքուն շտապում է, որ «Ձմեռ պապիկը» չհալվի
Շուռնուխում տեղի է ունեցել վերակառուցված բնակելի շենքի նորամուտ
Բուհերում թափուր տեղերը խոսում են պետության գլխին կախված վտանգի մասին
55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան. Արեն Մկրտչյան
21:15
Ուկրաինան իմ երկրորդ կեսն է
Գիշերակացով հանգստացողների թիվն աճել է
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Ալիեւից նոր հոխորտանքներ, ռուսական նոր ռազմակայան
Ազգային ժողովը կազմակերպում է անվճար ամառային դպրոց
ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ
Չարենցավանում վիճաբանության ժամանակ 34-ամյա բնակիչը դանակահարել է 26- ամյա երիտասարդին
Քննարկվել են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված ՇԺԵ-2 հայեցակարգի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումներն ու առաջարկները
Գեղարքունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողը քննարկել են համագործակցության հեռանկարները
Ոստիկանությունը բացահայտել է նախկինում կատարված բնակարանային գողությունը
Շիրակում ընտրվել են ՔՊ տարածքային կառույցի խորհուրդներ և վերահսկողներ. ցանկ
Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ալիևին
«Արզնի» առողջարանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի
Արցախում հերքում են հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը
Ռուսական ռազմաբազայի իմաստը որն է, եթե հարձակման դեպքում ոչինչ չի անում
17:50
Քաբուլում թալիբների կողմից կանանց ցույցերը ճնշելու գործողությունների հետևանքով լրագրողներ են վիրավորվել
Հստակ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտեցում հնարավոր է միայն Բաքվի պահանջներին ենթարկվելու դեպքում
17:30
Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա

Բալասանյանը կամիկաձեի դեր է ստանձնել. նա մտել է մի դաշտ, որտեղ պարտվելու է

Անցած օրերին տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ, որոնց զուգադիպելը դժվար է պատահական համարել: Հայաստանի կառավարությունում հոկտեմբերի 15-ին հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրանց հանդիպումը տեղի էր ունենում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին զուգահեռ: Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպումից մի քան ժամ առաջ հանդիպել էր համանախագահների հետ: Ներքին ու արտաքին կարևորագույն իրողություններին զուգահեռ ասուլիս էր հրավիրել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և արել հայտարարություններ, որոնք եթե չեն անցել, ապա ընդհուպ մոտեցել են ազգային անվտանգության սպառնալիքի սահմանագծին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և իրավապաշտպան Կարո Եղնուկյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանի իրադարձությունները փոխկապակցված են. «Դրանք պայմանավորված են ոչ միայն կոնկրետ Արցախի հարցի առկայությամբ, այլ ընդհանրապես միջազգային զարգացումների շրջափուլով: Բնականաբար Արցախի հանդեպ միջազգային ուշադրությունը մեծանալու է, և Ադրբեջանը փորձելու է Թուրքիայի աջակցությամբ նոր իրավիճակներ ստեղծել, նոր փաստարկներ բերել, և Հայաստանն էլ իր հակափաստարկները պետք է բերի: Մենք գտնվում ենք աշխարհակարգային վերափոխման փուլում: Տեսնում ենք, որ փաստացի չի գործում միջազգային անվտանգային համակարգը: Բացարձակապես նոր խաղի կանոնների ձևավորման փուլում ենք, և մի կողմից ունենք ահռելի հնարավորություններ, մյուս կողմից՝ կան ռիսկեր, և պետք է քայլեր ձեռնարկել այդ ռիսկերը չեզոքացնելու համար: Արցախի բարեկամների համաժողովն այդ համատեքստում պետք է դիտարկել: Իսկ Ն. Փաշինյան- Բ. Սահակյան հանդիպումը պետք է դիտարկել համանախագահների ընթացիկ այցի համատեքստում, մեծ հաշվով, այդ հանդիպումը պայմանավորված էր այստեղ կալանավորված անձանց փոխանակման առաջարկի հետ, ըստ ամենայնի սլաքները ճշգրտելու խնդիր է եղել»:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ դրանք պայմանավորված են Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական տրամադրություններով: «Փորձում է առավելագույնս մոբիլիզացնել Արցախում այն շերտերին, որոնք դժգոհ են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից: Բալասանյանը փորձում է սրել իրավիճակը և առավելագույնս մոբիլիզացնել նրանց, բայց, իմ գնահատմամբ, այստեղ Բալասնյանը չի կարող շանսեր ունենալ»,- նշեց Հ. Բադալյանը՝ հավելելով, որ Բալասանյանի հայտարարությունները տրամաբանական քննության չեն դիմանում և չեն վնասում Հայաստանի իշխանություններին:

Կարո Եղնուկյանը, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, ընդգծեց, որ նրանով լավ կլինի զբաղվեն ոստիկանությունը և հոգեբանները: Իրավապաշտպանի խոսքով՝ Բալասանյանը նախկին ռեժիմի՝ ռևանշիստների պալատական ծաղրածուն է. «Նրան մեջտեղ են բերել, որ հարվածները նրա վրա գան… 2016թ-ից արդեն նա իր հոգին ծախել էր: Հիմա նա այն մարդը չէ, որը հերոսի կոչում էր ստացել: Վիտալի Բալասանյանին «дрессировщик»-ներն են հանձնարարություններ տվել՝ իսագուլյանները, դավիթշահնազարյանները, «ադեկվատները»՝ չհաշված Սերժ Սարգսյանը, նրանք արդեն «ստավկա են» դնում Մայիլյանի վրա:

Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ Բալասանյանն այժմ կամիկաձեի դեր է ստանձնել և դիտավորյալ իր վրա է ընդունում հարվածները, սակայն դրանով նա քաղաքական կապիտալ ձեռք չի բերում: «Նրա շրջապատն իրեն ներշնչել է, որ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան գործակալ է՝ «հակահայ պրոյեկտ», և իր մտածելակերպով՝ Բալասանյանը ազգանվեր գործ է կատարում, և հանուն այդ «մեծ առաքելության», նա պատրաստ է հարվածներն ստանալ իր վրա»,- նշեց քաղաքագետը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Վ. Բալասանյանը մտել է մի դաշտ, որտեղ պարտվելու է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում