«Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալի և «Անհետացածը» ֆիլմի աստղ Նիլ Պատրիկ Հարիսը կխաղա «Մատրիցա» ֆիլմի շարունակության մեջ՝ գրում է Variety-ն։
Հայտնի չէ, թե ում կերպարն է մարմնավորելու դերասանը։ Ֆիլմում ներգրավված են նաև Կիանու Ռիվսը, Քերի Էն Մոսը, Յախյա Աբդուլ Մատին 2-րդը, Լոուրենս Ֆիշբորնը։
Աղբյուրների պնդմամբ՝ ֆիլմի գլխավոր հերոսները կփորձեն վերականգնել մեքենաների հսկողությունից ազատված իրական աշխարհը։
«Մատրիցա 4»-ի նկարահանումները կսկսվեն 2020 թվականին։