Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ համայնքի բյուջեից կծախսվի մոտ 150 միլիոն դրամ: Երևանի գլխավոր տոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ընդգծեց, որ մշակութային կյանքն այսուհետ լինելու է ապակենտրոնացված և այս տարի Երևանի տոնը նշվելու է հավասարապես բոլոր վարչական շրջաններում: Երևանը պետք է ունենա համաչափ զարգացում. մշակույթը չի կարող շրջանցել այս սկզբունքը: Մենք «Էրեբուն-2801»-ը նախագծելիս արդեն գիտեինք, որ պետք է ապակենտրոն մշակութային քաղաքակնություն վարվի, և վարչական շրջանները պետք է հավասարազոր հնարավորություն ունենան և կարողանան բարձրաճաշակ միջոացռումներ կազմակերպել, որի շնորհիվ տոնը կդառնա համաերևանյան»:
Մանրամասն՝ տեսանյութում: