Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախարարներին արգելել է նիստերի ժամանակ բջջային հեռախոսներ օգտագործել, որպեսզի նրանք լսեն միմյանց, գրում է The Guardianը:
Նախարաները այժմ ստիպված կլինեն ամենօրյա խորհրդակցություններից առաջ իրենց բջջային հեռախոսները նախարարների կաբինետից դուրս թողնել:
«Որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ մեր պարտականությունների վրա, նախագահը բջջային հեռախոսները արգելելու որոշում է կայացրել: Այժմ մեզանից յուրաքանչյուրը պետք է խոսի և լսի, թե ինչ են ասում մյուսները»,- տեղեկացրել է կառավարության մամլո խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը:










































