Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը նշել է, որ «նույնիսկ Սիրիայի ճգնաժամից առաջ Անկարան բազմիցս նախազգուշացրել էր Բաշար Ասադի վարչակարգին ներքին քաղաքականությունը վերանայելու և տեղի բնակչության նկատմամբ բռնաճնշումները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
«Դժբախտաբար, մեր դիրքորոշումը հաշվի չառնվեց: Սիրիայում բախման տարիներին 12 միլիոն սիրիացիներ լքեցին իրենց տները: Նրանց կեսը հեռացավ Սիրիայից: 6 միլիոն սիրիացի փախստականներից 3,65 միլիոնը գտնվում է Թուրքիայում»,- ասել է նա:
Էրդողանը քննադատել է Արաբական պետությունների լիգային (LAS), որը «կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում թուրքական բանակի գործողությունների վերաբերյալ»: