ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի ներկայացրած դիմումը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի կարծիքով՝ ցանկացած իրավիճակում պետք է առաջնորդվել այն հանգամանքով, որ ոչ թե ինչ-որ գործընթաց չհասավ տրամաբանական ավարտին և ունենալ պլան Բ, ապա հետևողական և իրավական եղանակով հասնել հարցի լուծմանը․«Այս դեպքում, եթե խնդիրներ առաջացել են պարոն Թովմասյանի լիազորությունների դադարեցման հետ, օրենքը թույլ է տալիս մեզ հետևողական լինենք, և եթե այդ լիազորությունները կրկին կշրջանցվեն, նույն հերթականությամբ և նույն տրամաբանությամբ գնալ», -ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ն պարալիզացված մարմին է, որը չի ուզում իր վրա վերցնել առավել պատասխանատու գործեր։