Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

56 եվրոյով դեպի Հռոմ․ ինչ ռիսկեր կարող են առաջ գալ Ryanair-ի գալով

«Մեկ է, ես չեմ հավատում։ Մինչև պայմանագիրը չստորագրվի, չեմ հավատալու։ Ստորագրվելուց հետո էլ կարող են մի շարք խնդիրներ ու ռիսկեր առաջ գալ։ Սկզբում «Պոբեդա»-ի պես դեմպինգ կանեն, հետո նորից գները բարձրացնեն։ «Պոբեդան» հենց էդպես էլ վարվեց։ Իմաստը ո՞րն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով իռլանդական լոուքոսթեր՝ Ryanair ընկերության հետ ՀՀ կառավարության ձեռք բերած պայմանավորվածությանը։

ՀՀ կառավարությունից, հիշեցնենք, երեկ տեղեկացրին, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրիի օդանավակայանից՝ Մեմմինգեն: Տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո: «Հայաստանն այսօր դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։ Մենք այսօր այստեղ ենք՝ հայտարարելու նոր ուղղություններ՝ Երևանից Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020-ի ամռանից։ Եվ, թերևս, առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից դեպի Մյունխեն, կրկին 2020-ի ամռանից»,- այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը։

«Նորից առ ոչինչ են դառնում սեփական ավիաընկերություն ունենալու նախադրյալները։ Նորից մենք ընկնում ենք երրորդական պլան, երրորդական երկրների շարք, որոնք չունեն սեփական ավիաընկերություն»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ լոուքոսթերներն այդքան էլ հուսալի չեն։ Նրանք կարող է ինչ-որ պահի սկսեն այլևս չթռնել, եթե իրենց պայմանները ձեռնտու չլինեն. «Լոուքոսթերների էժան գների պատճառով շատ հնարավոր է, որ, օրինակ, «Էյր Ֆրանսը» ուղևոր չունենալու պատճառով արդեն հրաժարվի թռնել այստեղից, ավստրալիական ավիաուղիները հրաժարվեն թռնել։ Ու ինչ կստացվի, եթե նման իրավիճակ ստեղծվի, ինչ ենք անելու։ Փաստի առաջ ենք կանգնելու։ Նման բացասական ռիսկեր կան։ Թող գան լոուքոսթերները թռնեն, բայց մենք էլ պետք է ավիափոխադրող ունենանք։ Բայց Հայաստանի կառավարությունը համառորեն չի ուզում գնալ դրան։ Տաթևիկ Ռևազյանը այն եռանդը, որը ներդրել էր այդ լոուքոսթերը Հայաստան բերելու համար, լավ կլիներ սեփական ավիաընկերություն ունենալու վրա ծախսեր»։

Քաղավիացիայի նախկին պետի խոսքերով՝ եթե անգամ վերջնական համաձայնություն էլ լինի, պայմանագրերը կնքվեն, ապա թռիչքները պետք է լինեն Գյումրիից, որ նաև Վրաստանից գան թռնեն։ «Մերոնք ոնց են հիմա գնում Քութաիս հասնում, որ էժան գնով թռնեն։ Հիմա եթե Գյումրիից լինեն թռիչքները, մարդիկ Վրաստանից էլ կգան կթռնեն։ Ես դրա կողմնակիցն եմ, որ «Զվարթնոց» օդանավակայանը մնա որպես միջազգային օդանավակայան և սպասարկի լուրջ ավիաընկերություններին։ Իսկ լոուքոսթերների համար երկրորդական օդանավակայան է պետք, որը կարող է լինել Գյումրին»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ ավելի լուրջ արդյունք ունենալու համար, Պետրոսյանի խոսքերով, վառելիքի և սպասարկման մենաշնորհները պետք է վերացնել: Օդանավակայանի գները պետք է նվազեցնել, քանի որ, Պետրոսյանի խոսքերով, լոուքոսթերներին ձեռնտու չէ ներկայիս գներով թռիչքներ իրականացնելը։

Հակառակ դեպքում, պետությունը պետք է սուբսիդիաներ տրամադրի՝ ինչպես Վրաստանում։ Սակայն Վրաստանը դա անում է տուրիզմը զարգացնելու համար, իսկ Հայաստանը, Պետրոսյանի խոսքերով, այդքան ինֆրաստրուկտուրաներ չունի։

Ամեն դեպքում, մինչ շատերը քննարկում են՝ իրատեսական է Ryanair-ի գալը Հայաստան, թե ոչ, արդեն իսկ ընկերությունը վաճառքի է հանել տոմսերը՝ եկող տարվա հունվարից սկսած։ Երևան-Հռոմ, Երևան-Միլան հետադարձով տոմսերը՝ միայն ձեռքի ուղեբեռով, 2020-ի հունվարի 15-ի համար արժե 56.48 եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում