Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Մարվել է նոր նամականիշ՝ նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

Հատուկ արարողությամբ մարվեց «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին:

Նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության արդյունքում, որը սկսվել է 2017թվականին:

«Ամեն տարի «Ավրորան» բացահայտում է մարդկանց, որոնք իրենց գործն են անում՝ չսպասելով ճանաչման ու գովասանքի: Նրանք իրենց կյանքն են վտանգում՝ փրկելով ուրիշներին: Իսկ մենք նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք: Մինչդեռ նրանք են իրական հերոսները, որոնց աշխարհը պետք է ճանաչի ու վարակվի նրանց օրինակով: «Ավրորայի» հերոսների պատկերներով նամականիշ թողարկելն այս վեհանձն հերոսների մասին պատմելու մեր տարբերակն է, ինչպես նաեւ մարդասիրական շղթայի մաս կազմելու»,- ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

«Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով: 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է մարդասիրական նախագծերի 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչեւ Հարավային Ամերիկա եւ Մերձավոր Արեւելք: «Ավրորայի» նախագծերի հիմնական շահառուները երեխաներն են ու երիտասարդները, հակամարտության եւ բռնության զոհերն ու փախստականներն աշխարհի ամենահեռավոր ու անտեսված շրջաններում:

«Տասնամյակներ շարունակ ես մենակ եմ եղել իմ ժողովրդի խնդիրների հետ: Ցավոք, մարդու իրավունքների խախտումներն ու մարդկության նկատմամբ հանցագործությունները շարունակվում են նաեւ XXI դարում՝ բոլորի աչքի առաջ ու գրեթե բոլորի լուռ համաձայնությամբ: Եվ առաջին անգամ ես զգում եմ, որ թիկունքս ամուր է, մի ամբողջ համայնք իմ եւ իմ ժողովրդի՝ Ռաքայն նահանգի ռոհինջա մուսուլմանների կողքին է՝ ի դեմս «Ավրորայի»: Նամականիշն իմ պատկերով չափազանց հուզիչ է եւ կարեւոր՝ մեր պատմությունն աշխարհին լսելի դարձնելու համար»,- նշեց 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

Արարողությունից հետո մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու ժամանակավոր ցուցադրության բացմանը՝ «Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը եւ կանանց պատմությունները, որ ոգեշնչում եւ զորացնում են աշխարհը»:

Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Նրա պատմությունը կլինի մի մեծ ցուցադրության առանցքում՝ նկարագրելով տարբեր էթնիկ ծագման կանանց արտասովոր պայքարն ու մարդասիրությունը:

Այս նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նա էր նաեւ հեղինակն անցած երկու տարիներին «Հայփոստի» թողարկած նամականիշների՝ նվիրված 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին եւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում