Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

«Սաքոյին պետք չէ լուրջ վերաբերել. ցավալի է, որ ազատամարտիկը կարող է այդքան իջնել»

«Սաքոյին պետք չէ լուրջ վերաբերել։ Նա կարող է երկու օր հետո ուրիշ բան ասել։ Իրեն ընդամենը պետք է, որ երևա, դրա համար էլ խոսում է, բայց նրա ասածները հարիր չեն կռված տղերքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի նախօրեին հնչեցրած մտքերին։

Հիշեցնենք, որ Կարապետյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան օսմանյան բոլոր բանակները միասին վերցրած։ «Եվ ավելի լավ է՝ թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք: Մեր ազգին Նիկոլը խաբեց»,- ասել էր նա: «Մայիսից մինչև հիմա 49 հազար հայ մեկնել է երկրից, անվերադարձ: Երևանում զբոսնողներն էլ օտար ազգի են: Սա կարևոր հանգամանք է, որին ուշադրություն չեն դարձնում: Ճշմարտություն ասելը շատ դժվար է, բոլորը հարձակվում են ճշմարիտ խոսողի վրա»,- հավելել էր Կարապետյանը։ Նա նաև նշել էր, որ առաջիկայում հավաք է նախաձեռնելու, որպեսզի կարողանա ժողովրդի հետ խոսել, լսել և հասկանալ նրա կարծիքը։

Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ դժվար թե լինեն մարդիկ, որ Կարապետյանին, նրա ասածներին լուրջ կվերաբերեն, կհամախմբվեն նրա շուրջ, կկիսեն նրա տեսակետը, քանի որ նրա տեսակետները, արտահայտած մտքերը հարիր չեն կռված տղաներին։ «Եթե դու քո ընտրված առաջնորդին համեմատում ես օսմանյան թուրքերի հետ և այլն, ապա նման մարդկանց պարզապես պետք է անլուրջ վերաբերել»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով. «Ցավ է, որ հայրենիքի համար ծառայած մարդիկ կարող են այդքան իջնել։ Բայց ողջունելին այն է, որ նրա նմանները մեծամասնություն չեն, մի քանի հոգի։ Նորմալ, կռված տղաները կռվել են հենց նման երկրի համար, որ նորմալ ընտրությամբ իշխանություն ձևավորվի, լեգիտիմ իշխանությունը մտածի ժողովրդի համար։ Մեր երկիրը ազատագրվել է լծից, որի դեմ պայքարելուն լծված էին իրականում կռված տղաները։ Էսքանը պարզապես պետք է հասկանալ։ Իսկ ովքեր չեն հասկանում այս ամենը, նշանակում է, որ նախկին կերակրատաշտից օգտվել են, իսկ էսօր իրենց հացը կտրվել է»։

Նկատենք, որ Սարգիս Կարապետյանը շատերին և հատկապես թալինցիներին հայտնի է որպես պրովոկատոր՝ սադրիչ։ Նա իր այդ հատկությամբ աչքի էր ընկել հատկապես 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Թալինում ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանը փորձել էր սադրանք կազմակերպել։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինի նախընտրական շտաբի անդամները կանխել էին սադրանքը և Կարապետյանին ստիպել հեռանալ հանրահավաքի վայրից։ Դրանից հետո նա սադրանքներ կազմակերպելու փորձ էր կատարել նաև Ապարանում, ինչը, սակայն, ևս կանխվել էր։ Բայց Կարապետյանի «սխրանքները» միայն այդքանով չեն սահմանափակվում։ Հենց նրա պրովոկացիաների ու կեղծ ցուցմունքների հիման վրա 2008-ի մարտյան դեպքերից հետո մի քանի թալինցիներ են դատապարտվել՝ ակնհայտ կեղծ հիմքերով և ապօրինաբար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում