Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վարչապետը «Սասնա ծռերի» վրա հենված չէ. հանդիպման նշանակությունը խիստ չափազանցված է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումը շարունակում է մնալ փորձագետների, քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի սպառնալիքներով լի հարցազրույցն էլ, ըստ էության, ծայրից ծայր հիմնված էր հենց այդ հանդիպման վրա։ Իբրև թե վարչապետ Փաշինյանն այդ հանդիպումով ցանկացել է ցույց տալ, որ կա իշխանության նաև մարտական թև, և այն անհրաժեշտության դեպքում կարող է գործնական քայլեր անել։

Այն, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու մասին, այդուհանդերձ՝ շատերին երաշխիքներ չի տալիս ապագայում նրանց կողմից զինված գործողությունների ականատեսը չլինելուն, և փաստորեն այս ուժը դեռ շարունակում է ասոցացվել զենքի, ապստամբության և ծայրահեղ միջոցներ գործադրելու հնարավորության հետ։

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում թեմայի շուրջ ուշագրավ կարծիք էր հայտնել արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ Վերջինս մասնավորապես հայտարարել է, որ կիսում է Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպման քննադատությունը. «Որքան էլ դժվար լինի վարչապետի համար, նա չպետք է ընդունի «ծռերի» աջակցությունը: 1998թ.-ին Ռոբերտ Քոչարյանն «իրավիճակի փոփոխությամբ» ազատություն շնորհեց ՀՅԴ մի խումբ գործիչների, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կրում էին իրենց պատիժը: Քոչարյանը քաղաքական հենարանի կարիք ուներ և գնաց այդ քայլին: Եվ իշխանությունը դարձավ Դաշնակցության պատանդը: Փաշինյանը չպետք է դառնա «ծռերի» պատանդը: Կրկնում եմ՝ որքան էլ որ նրա համար դժվար լինի դիմակայել նախկին իշխանության հարձակումներին»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, թե Քոչարյանի և Դաշնակցության հետ համեմատությունը տեղին է, որովհետև այն ժամանակ, ըստ Բադալյանի՝ ՀՅԴ-ն, այո՛, եղել է Ռոբերտ Քոչարյանի հենասյունը. «Բայց համաձայն չեմ, որ երկրորդ նախագահը եղել է Դաշնակցության պատանդը։ Չեմ կարծում նաև, թե վարչապետն այսօր հենված է «Սասնա ծռերի» վրա, որովհետև հենվում են նրա վրա, ինչն արժեք ունի, վարկանիշ ունեցող քաղաքական ուժ է։ Այսօր «Սասնա ծռերը» իրենից ազդեցիկ քաղաքական ուժ չի ներկայացնում, ոչ էլ վարչական ռեսուրս ունի, որպեսզի այս կամ այն ուժի հենարանը հանդիսանա։ Կարծում եմ՝ ինչ-որ պահի վարչապետը պարզապես նպատակահարմար է համարել հանդիպել այդ ուժի հետ, և ոչ ավելի։ Դրանից ինչ-որ բաներ բխեցնել պետք չէ, և չափազանցություն է ասել, թե վարչապետն իր քաղաքականությունը համաձայնեցնում է «Սասնա ծռերի» հետ կամ նրանց ծրագրերով է առաջնորդվում՝ դա ընդհանրապես իրականությանը չի համապաստախանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Բադալյանն ասաց. ««Սասնա ծռերի» իրավունքն է աջակցել վարչապետին, ճիշտ այնպես, ինչպես մնացած ուժերի։ Իրենք նաև կարծիք ունեն, որ վարչապետն ինչ-որ հարցերում դանդաղում է և պետք է ավելի արագ քայլերով առաջ գնալ։ Դա նույնպես տեսակետ է, որն իրավունք ունի գոյություն ունենալու։ Բայց մենք տեսնում ենք, որ շատ հարցերում վարչապետն ընդհանրապես չի իրականացնում այն, ինչ «Սասնա ծռերն» են պահանջում, օրինակ՝ նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տալը։ Ուստի վարչապետն այսօր հենված չէ «Սասնա ծռերի» վրա, նա հենված է ուժային կառույցների, սեփական թիմի, ինչպես նաև այս սուպերվարչապետական համակարգի վրա»։

Ըստ փորձագետի՝ վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպումը հարցեր է առաջացնում ավելի շատ բարոյական հարթության մեջ. «ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկան է սպանվել, առնվազն մեկը՝ «Սասնա ծռերի» կողմից։ Սա է խնդիրը՝ վարչապետը հանդիպում է մի ուժի, որը Հայաստանում ոստիկան է սպանել, իսկ ոստիկանական կառույցը ենթարկվում է վարչապետին։ Ի դեպ՝ այդ ոստիկանը սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ և ոչ թե ինչ-որ անօրինական գործողությունների։ Շեշտը դրվում է հենց այս փաստի վրա, բայց ես չեմ տեսնում, թե այսօր վարչապետի և «Սասնա ծռերի» միջև կա սերտ համագործակցություն»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ խնդրահարույց է հանդիպել այն քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, որոնք չեն վարանում հայտարարել, որ իրենց խնդիրները շատ դեպքերում կարող են լուծել զենքի միջոցով. «Բացի այդ՝ այդ ուժը նաև ակնհայտորեն հակառուսական վեկտորի տանողն է, ինչի պատճառով էլ այդ հանդիպումը տարակուսանք է առաջացրել։ Իրենք հպարտանում են, որ 70 տոկոս են ստացել արտահերթ ընտրությունների ժամանակ, ու հիմա վարչապետը հանդիպում է այն ուժի հետ, որն ընդամենը 2 տոկոսից մի փոքր ավելի ձայն է հավաքել, ստացվում է՝ վարչապետը մեխանիկորեն գովազդում է այդ ուժին։ Հարց է առաջանում՝ ինչու վարչապետը չի հանդիպում ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ։ Նաև այդ քննարկումների առիթ է այն փաստը, որ նրանք հայտնվել են ազատության մեջ, որքան էլ որ դատաքննությունը շարունակվում է։ Ու սա այն դեպքում, երբ իրենց ընկերները կոնկրետ ասում են, թե որն ինչ հանցագործություն է կատարել ՊՊԾ գնդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Համբարյանի՝ հանդիպման ամենաուշագրավ փաստն այն է, որ «Սասնա ծռերը» հակառուսական ուղղվածություն ունի. «Հիմա, երբ Դաշնակցության հետ համեմատություն է տարվում, այս հանգամանքն, օրինակ, իրենց մոտ բացակայում է։ Ես խնդիրներ ուսումնասիրելիս ոչ թե ներքին հարցերին եմ մեծ ուշադրություն դարձնում, այլ արտաքին։ Հիմա որքան էլ ներկայացվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ վարորդական իրավունքների հետ կապված, Վերին Լարսի իրավիճակը, գազի գնի հետ կապված է անորոշությունը։ Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ այդ հանդիպումն ո՞ւմ ուղղված մեսիջ է։ Ուստի վարչապետ-«Սասնա ծռեր» հանդիպումը շատ ավելի լայն էֆեկտ է ստանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում