Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ՄԱԿ-ում հայտարարել են միջուկային պատերազմի ռիսկերի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իդզումի Նակամիցուն հայտարարել է, որ աշխարհում իրավիճակ է ստեղծվել, որի պայմաններում աճում են միջուկային դիմակայության ռիսկերը: Այս մասին նա ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

«Լուրջ մտավախություններ կան, որ իրավիճակը կրկին վտանգավոր է դառնում: Ես բազմաթիվ պատճառներ եմ տեսնում դրա համար»,- ասել է Նակամիցուն:

Նա նշել է, որ լրջորեն խախտվում է վստահությունը պետությունների, այդ թվում՝ միջուկային գերտերությունների միջև, և հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն այն մասին, որ «աշխարհն այժմ անկարգությունների մեջ է գտնվում՝ վստահության բացակայության պատճառով»:

Նակամիցուն նաև փաստել է առաջատար տերությունների և այլ երկրների միջև երկխոսության անբավարարությունը: Գլխավոր քարտուղարի տեղակալ կարծում է, որ այժմ նրանք սկսում են ավելի շատ գնահատել ռազմական հնարավորությունները, քան դիվանագիտությունն ու բանակցությունները:

Նա շեշտել է, որ կան իրավիճակը բարդացնող շատ այլ գործոններ, ներառյալ աշխարհաքաղաքական գործոնը և գիտության ու նոր տեխնոլոգիաների արագ զարգացումը:

Այսպիսով, աշխարհն արդեն երկբևեռ չէ, իսկ կիբերտարածքում չարամիտ գործունեության հետևանքները, արհեստական բանականության օգտագործմամբ զենքի կիրառման հնարավոր հետևանքները լրացուցիչ ըմբռնում են պահանջում:

«Այլ կերպ ասած, կան բազմաթիվ գործոններ, որոնք մեծացնում են միջուկային դիմակայության սպառնալիքը: Բայց առավել սուր խնդիրը պետությունների միջև վստահության բացակայությունն է: Այլ գործոնները սրում են դա: Իրավիճակը շատ բարդ է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում