Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը: Նրա խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ դիմումին, որը մերժեց ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը համարում է, որ ընդհանրապես Թովմասյանի հարցը և որևէ հարց չի կարող մերժել կամ ընդունել ՍԴ-ն, որովհետև այդ կառույցը լեգիտիմ չէ: Գրիգորյանի տեսակետն այդ առումով արդեն բավականին հայտնի է:

Իհարկե, այդ դեպքում հարց է ծագում՝ եթե չկա ՍԴ, որպես լեգիտիմ կառույց, ի՞նչ գործ ունի այնտեղ ինքը՝ Գրիգորյանը: Միաժամանակ, նրա ՍԴ դատավոր լինելու և Ազգային ժողովի մեծամասնության քայլին տված գնահատականը ունի հետաքրքիր քաղաքական համատեքստ: Բանն այն է, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր է ընտրել Ազգային ժողովի մեծամասնությունը: Հիմա պատկերը հետաքրքիր է՝ Վահե Գրիգորյանը սխալ է գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի գործողությունները և ընդհանրապես մոտեցումը, տրամաբանությունը: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ ՍԴ հարցում կա, այսպես ասած, հակասություն Ազգային ժողովի մեծամասնության և նրա ընտրած ՍԴ դատավորի մոտեցումների միջև:

Այս պարագայում իհարկե ծագում է մեկ այլ հարց, թե ինչպե՞ս ուրեմն մեծամասնությունը ընտրեց Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր: Որովհետև, ի վերջո, խոսքը կոնցեպտուալ հարցում մոտեցումների անհամաձայնության մասին է՝ ՍԴ ապագայի և գործնականում նաև Հայաստանի դատաիրավական ապագայի հարցում, որովհետև ՍԴ-ն այստեղ առանցքային, հիմնարար նշանակության կառույց է:

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով է իր մոտեցումներով ճիշտ, ով սխալ՝ Գրիգորյա՞նը, ԱԺ մեծամասնությո՞ւնը, թե՞ որևէ մեկը: Ինքնին առկա հակասությունը խոսում է քաղաքական բավականին նուրբ շերտերի մասին, որովհետև ստեղծվել է ճգնաժամ, որը իր հերթին որոշակիորեն ուրվագծում է ճգնաժամային իրավիճակ քաղաքական գործընթացի առումով: Օրինակ՝ Գրիգորյանը կներկայացնե՞ր իր թեկնածությունը ՍԴ դատավորի համար, եթե կասկած ունենար, որ ՍԴ հարցում խորհրդարանի մեծամասնությունը չի աջակցելու իր մոտեցմանը:

Մյուս կողմից՝ այստեղ կա մեկ այլ հարց՝ իսկ Վահե Գրիգորյանի մոտեցմանն աջակցո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի առիթով հայտարարել էր, թե իրեն ցնցել էր Վահե Գրիգորյանի նամակը: Արդյոք Գրիգորյանի քննադատությունը կամ դժգոհությունը՝ որ ԱԺ-ն նույնիսկ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը, քննադատություն կամ դժգոհություն է նաև քաղաքական միավորի առաջնորդի՞ հասցեին, որ ՍԴ ճգնաժամի լուծմանը չի մոտեցել Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Վահե Գրիգորյանը այդպիսով փորձում է ԱԺ մեծամասնության մոտեցման նկատմամբ դժգոհություն առաջացնել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Մեկ այլ հարց է նաև այն, թե արդյոք ԱԺ մեծամասնության շրջանակում ինչպիսի՞ն է վերաբերմունքը Գրիգորյանի մոտեցման և դժգոհության նկատմամբ, ԱԺ մեծամասնությունից ովքե՞ր են համարում, որ Գրիգորյանը ճիշտ է, իսկ ԱԺ մեծամասնությունը՝ սխալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում