«Իմ հայրը ոչ մի կապ չունի իմ ազատման հետ։ Աշխատանքից ազատման վերաբերյալ էլ ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ով երեկ ազատվել է աշխատանքից։
Այսօր էլ մամուլը գրել է, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ։
«Իմ հոր հարցը ի՞նչ կապ ունի իմ աշխատանքի հետ»,- ասաց Հարությունյանը և հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել՝ հորդորելով ազատման պատճառների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարության խոսնակից։ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման պատճառը եղել է սեփական դիմումը։
Մեր հարցին՝ որևէ խնդիր, կոնֆլիկտ եղե՞լ է նախարարի հետ կամ նախարարությունում, Նիկողոսյանը պատասխանեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի։