38-ամյա Մեգան Մարքլը և 35-ամյա արքայազն Հարին Աֆրիկայում շրջագայությունից հետո Լոնդոնում վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը։ Այսպես, Սասեքսի դուքսը և դքսուհին ներկա են եղել WellChild Awards արարողությանը Լոնդոնի հյուրանոցներից մեկում։ Այդ ամենամյա միջոցառումը տեղի է ունենում ծանր հիվանդ երեխաների, նրանց ծնողների աջակցության շրջանակում։
Մեգանը և Հարին ձեռք ձեռքի տված հայտնվել են հյուրանոցի սրահում, որտեղ նրանց ողջունել են միջոցառման կազմակերպիչները։ Սասեքսի դքսուհին Sentaler ապրանքանիշի երկար բրդե վերարկուով էր և P.A.R.O.S.H. ապրանքանիշի կանաչ զգեստով։