Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Հռետորաբանությունը թեժացած է. որքան հասկացա՝ բուն ղարաբաղյան հարցի մասին խոսք ընդհանրապես չկա, քննարկվում է՝ ինչպես վերականգնել վստահությունը

Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը և համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: Նախօրեին Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը։ Համանախագահները նաև Արցախ են այցելելու, ինչի կարևորության մասին մեզ հետ զրույցում արդեն իսկ խոսել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով համանախագահների տարածաշրջանային այցին, ասաց. «Իբրև հակամարտության միջնորդներ՝ նրանք ունեն պարտավորություններ, որ երեք կողմերին նստեցնեն բանակցային սեղանի շուրջ։ Բայց հետևելով վերջին իրադարձություններին՝ ես հասկացա, որ բուն ղարաբաղյան հարցի մասին խոսք ընդհանրապես չկա, ավելի շատ խոսք է գնում, թե ինչպես վերականգնել վստահությունը, որ հետո նոր խոսեն բանակցությունների մասին։

Լավրովն էլ նշում էր, որ բանակցությունները կանգնած են, ուստի նրանց այցը այսօրվա դրությամբ վստահությունը բարձրացնելու քայլերից մեկն է»։

Ըստ Պողոսյանի՝ լավագույն տարբերակն այն կլիներ, եթե ժամանակին ձեռք բերված՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևյան համաձայնությունները կյանքի կոչվեին. «Պարոն Փաշինյանը մի առիթով ասաց, որ վեթինգ չեն իրականացնում, բայց բուն իմաստը գործողությունների հենց դա է։ Այս դեպքում էլ, գուցե անվանումը կարող է լինել Բիշկեք պլյուս՝ դա խնդիր չէ, բայց կարևորն այն է, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները մեխանիզմների իմաստով կարողանան կյանքի կոչվել, որ ունենանք ապահովություն։ Անպայման պետք է լինի նաև սանկցիաների ընկալումը, պետք է արձանագրեն՝ միայն խախտեց ու վե՞րջ, թե՞ նաև լինելու են հետևանքներ, որ խախտում անելուց գիտակցեն, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Եթե այս բոլոր մեխանիզմների մասին սկսեն խոսել՝ միանշանակ դրական կլինի։ ՄԱԿ-ում «հրաձգությունները» ամբիոնից, նաև Էրդողանն է իրեն թույլ տվել այդ մասին խոսել, պարոն Փաշինյանն է իր ելույթում բոլոր կետերին անդրադարձել, դրանից հետո Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն է ինչ-որ բան խոսել, Ալիևի մտքերը «Վալդայի» ժամանակ։ Պետք է հասկանալ, որ հիմա հռետորաբանությունը թեժացած է, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, հայկական կողմն էլ պետք է կարողանա դրանք զսպել ու իրականությունը ներկայացնել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ալիևն անցել է բոլոր գծերը, ամեն ինչ սուտ է ներկայացնում՝ թե՛ արցախյան հիմնախնդրի էությունը և թե ՛ անցել է ազգային արժեքներին. «Դրան մեր վարչապետը շատ ճիշտ պատասխանել է, բայց մենք պետք է հասկանանք, որ այս ամենը ֆոն է ձևավորում, որ վստահությունն այդպես էլ չի վերականգնվելու։ Մենք պետք է գիտակցենք, որ ինքը միշտ նույն քաղաքականությունն է վարելու, սկզբում ժամանակ էր ձգում, հիմա ուսումնասիրել են ամեն ինչ, մի քիչ հանգիստ են զգում ու փորձում են հարձակվողական քաղաքականություն վարել։ Մենք էլ պետք է ճիշտ կողմնորոշվենք, ամեն մի սադրանքին կարողանանք ճիշտ արձագանքել՝ նույնիսկ շատ ժամանակ նախահարձակ լինենք։ Ինչպես գիտենք՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է շատ դեպքում։ Տեղյակ եք նաև, որ անգլերեն գրքեր են տպագրում, թե ինչպես են հայերը ֆաշիզմի քարոզ վարում ու դա տարածում են Եվրոպայում։ Չեմ զարմանա, որ վաղը մյուս օրը հազարավոր գումարներով պատվիրված այլ հրապարակումներ անեն»։

Ամփոփելով՝ Թևան Պողոսյանն ասաց՝ այժմ պետք է սպասել Մինսկի խմբի հայտարարությանը և տեսնել՝ արդյոք հնարավո՞ր է եղել ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում